Քաղաքականություն

Քննարկվել են ՀՀ և Իրաքյան Քուրդիստանի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները

Օգոստոսի 23-25-ը Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը Իրաքում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Իրաքյան Քուրդիստանում հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխնախագահ Մուստաֆա Սայիդ Քադերի, փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի, Ազգային ժողովի նախագահ Ռեվազ Ֆաիքի, արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Սաֆին Դիզայիի, ինչպես նաև Էրբիլի, Դհոկի, Զախոյի և Մոսուլի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: 

Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ և Իրաքյան Քուրդիստանի միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ դեսպան Հր. Փոլադյանի ներդրած ջանքերը և հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական առաքելության իրականացման մեջ: 

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ և Իրաքյան Քուրդիստանի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Զրուցակիցները շեշտել ս.թ. փետրվարին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացումը, որը կարևոր ազդակ է երկու ժողովուրդների միջև քաղաքական և տնտեսական կապերի խորացման համար: Կարևորվել է նաև Էրբիլի հնամենի միջնաբերդում Հայկական մշակութային կենտրոնի բացումը: 

Դեսպան Հ. Փոլադյանը շնորհակալություն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած բարյացակամ վերաբերմունքի համար: 

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: Դհոկ կատարած այցի ընթացքում ՀՀ դեսպանը այցելել է նաև եզդի ժողովրդի սրբատեղի Լալեշ, որտեղ հանդիպում է ունեցել աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Բաբա Շեյխի, եզդիական համայնքի ղեկավար Միր Միրայի հետ: ՀՀ դեսպանին շնորհակալություն են հայտնել հայ և եզդի ժողովուրդների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ ներդրած անձնական ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

4 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

5 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

5 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

5 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

5 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

6 hours ago