Լրահոս 24/7

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Նախարարը ողջունել է դեսպանին, ընդգծել ՀՀ կառավարության դիրքորոշումը՝  Հնդկաստանի հետ համագործակցության խորացման կարևորության վերաբերյալ, ինչպես նաև շնորհավորել է վերջերս տեղի ունեցած Հնդկաստանի անկախության օրվա կապակցությամբ:

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Կառավարությունն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում Հնդկաստանի հետ հարաբերություններում հատկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ ակնկալելով որակական և քանակական նոր հարաբերությունների հաստատում։

«Այն ձեռքբերումները, որն ունի Հնդկաստանը բարձր տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ, շատ կարևոր կարող են լինել Հայաստանի հանրապետության համար»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։

Նախարարը դեսպանին ներկայացրել է այն հիմնական խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում նախարարությունը՝ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերությունը վերականգնելու և զարգացնելու համար:

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է այդ ոլորտում Հնդկաստանի ունեցած հարուստ փորձին, մեծ ներուժին, համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Հայաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ են հաստատված։ Հայ և հնդիկ ժողովուրդները բարեկամության դարավոր պատմություն ունեն, մշակութային ընդհանրություններ, իսկ մի շարք բնագավառներում՝ զարգացման մեծ ներուժ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության խորացման մի շարք հնարավորություններ, պայմանավորվածություն է ձեռք բերվել  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի մի շարք ուղղություններով նախապատրաստել առաջարկությունների աշխատանքային ծրագիր:

Հանդիպման ավարտին դեսպան Կիշան Դան Դեվալին նախարար Վահագն Խաչատուրյանին հրավիրել է Հնդկաստան՝ հանդիպումներ ունենալու ոլորտի պատասխանատու պետական և մասնավոր ներկայացուցիչների հետ, տեղում ծանոթանալու և ձեռքբերելու պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

Թիվ 1

Recent Posts

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…

3 minutes ago

Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…

22 minutes ago

Դեռ վաղ է խոսել համաձայնագրի ստորագրման վայրի մասին. Մամեդով

Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…

51 minutes ago

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ

ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…

1 hour ago

24 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը վերադարձվել է ՀՀ-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…

1 hour ago

Պուտինը Ուիտքոֆի միջոցով նոր ազդանշաններ է ուղարկել Թրամփին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆի հետ.…

2 hours ago