Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններն ու ամենաբարձր մակարդակում առկա սերտ երկխոսությունը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխգործակցությանը երկկողմ և բազմակողմ հարթակներում, ինչպես նաև դրա ամրապնդման և ընդլայնման հեռանկարներին: Այս համատեքստում կարևորվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Արարատ Միրզոյանն ու Ժոնաթան Լաքոթը մանրամասն քննարկել են Արցախում տիրող իրավիճակը՝ ընդգծելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո:
Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել է նաև 2021թ. մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը։ Արարատ Միրզոյանը ներդրած ջանքերի և իրականացրած գործունեության համար իր անկեղծ գնահատանքն է արտահայտել Հայաստանում առաքելությունն ավարտող Ժոնաթան Լաքոթին:
Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Լաքոթին պարգևատրել է ԱԳՆ առաջին աստիճանի Պատվո մեդալով:
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…
Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՔՊ-ն Գյումրիում…
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մարտի 31-ից ապրիլի 1-ը Հայաստան պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի նախագահ…
Օսկարակիր «Անորա» ֆիլմում խաղացած ռուս դերասան Մարկ Էդելշտեյնը ընդգրկվել է ուկրաինական ծայրահեղական «Mirotvorets» կայքի տվյալների…