Քաղաքականություն

Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ տարածաշրջանում խաղաղության առումով Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան, ասել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը։

Էրդողանն ասել է, որ տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք՝ նշելով, որ ոչ վաղ անցյալի պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի և կառուցողական քայլեր պետք է ձեռնարկվեն կայուն խաղաղության և համակեցության համար:

«Միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է գերակշռեն հեռանկարային, իրատեսական մոտեցումները: Մենք կարող ենք աշխատել աստիճանաբար կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ, որը հայտարարել է, որ պատրաստ է շարժվել այս ուղղությամբ: Այժմ մենք պետք է խաղաղությունն ու կայունությունը դարձնենք մշտական, և պայմաններ ապահովենք տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար: Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը հարգելու հիման վրա»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ տնտեսական զարգացման հարցերով զբաղվելը և համագործակցության համար պայմաններ ստեղծելը հնարավոր են միայն կայուն խաղաղության ապահովումից հետո։

Էրդողանը կրկին անդրադարձել է այսպես կոչված «Վեցի հարթակ»-ին, որին կարող են մասնակցություն ունենալ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը, Վրաստանը։ Նրա խոսքով՝ եթե այդպիսի հարթակի կազմակերպումը հնարավոր դառնա, տարածաշրջանում շատ ավելի հանգիստ կլինի։

Նա հավելել է, որ տարածաշրջանում անհրաժեշտ է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ կառուցել, «որոնք երկրների կկապեն, և այդպիսով շատ խնդիրներ կհաղթահարվեն»։

Թիվ 1

Recent Posts

Պուտինը ծաղրու՞մ է Թրամփին

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում մարտի 24-ին մեկնարկող բանակցություններում կքննարկեն Սեւ ծովում կրակի…

10 hours ago

Տեղի է ունեցել ՀՀ-ի և Հունգարիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի…

13 hours ago

Վաշինգտոնը կարծում է, որ Թեհրանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ

Թեհրանը գործողությունների մեծ ազատություն չունի և ստիպված կլինի երկխոսության մեջ մտնել Միացյալ Նահանգների հետ, Fox…

13 hours ago

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը: Քննարկվել են մարտի 25-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա…

13 hours ago

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Երևան

Երևանում է Իրանի արտգործնախարարը: «Զվարթնոց» օդանավակայանում Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի արտաքին…

14 hours ago

Տարոն Մարգարյանն ընդդիմադիր պատգամավորներին կոչ է արել չմասնակցել ԱԺ նիստին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը, ում նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար…

14 hours ago