Քաղաքականություն

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են մի շարք ակտուալ հարցեր

ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։

Երկու երկրների գլխավոր դատախազներն այս տարվա ընթացքում  5-րդ հանդիպման ընթացքում քննարկել են իրենց ղեկավարած գերատեսչությունների համագործակցության ընթացքին և արդյունքներին, ինչպես նաև քրեական գործերով իրավական փոխօգնության շրջանակներում հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։ 

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ 6-րդ Արևելյան տնտեսական համաժողովին մասնակցության հրավերի համար՝ համոզմունք հայտնելով, որ նման միջոցառումները նպաստում են տնտեսություններում ներդրումներին և ներդրողների իրավունքների պաշտպանության առավել գործուն մեխանիզմների  կիրառմանը, այս ոլորտում փորձի փոխանակմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անդրազգային հանցավորության դեմ պայքարում ջանքերը համատեղելու, քրեաիրավական ոլորտում երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության, հանցագործությունների բացահայտման ոլորտում գործակցության սերտացման, երկու երկրների դատախազությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման, դրա շրջանակներում պատվիրակությունների փոխացելությունների կազմակերպման խնդիրներին։

Երկուստեք բարձր է գնահատվել վերջին շրջանում գլխավոր դատախազների մակարդակով հանդիպումների պարբերականությունը, որը նոր ազդակ է հաղորդում ընթացիկ խնդիրների օպերատիվ կարգավորման պրակտիկայի ամրապնդմանը, նպաստում դատախազությունների միջև փոխադարձ վստահության մակարդակի բարձրացմանը:

Հանդիպման օրակարգային հարցերից է եղել 2020թ․-ի  Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հիմնախնդիրը, այդ համատեքստում բոլոր կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման վիճակը։

Երախտագիտություն հայտնելով ռուսական կողմին՝ Արցախի անվտանգության ապահովման խաղաղապահ առաքելության, ՀՀ-ի սահմանների առավել զգայուն հատվածների, հաղորդակցային ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու հարցում ներդրած ջանքերի համար՝ Արթուր Դավթյանն իր ռուս գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական կողմից արհեստածին, սուբյեկտիվ առիթներով ՀՀ բնակավայրերի հաղորդակցության ուղիներն արգելափակելու, իրադրությունն ապակայունացնող այլ գործողությունների վրա՝ առաջարկելով նմանատիպ միջադեպերի բացառման նպատակով իրավական օպերատիվ մեխանիզմներ մշակելուն ուղղված քայլեր։

Քննարկման առարկա է դարձել նաև 2020թ․-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունից բխող՝ Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների, քաղաքացիական և այլ անձանց վերադարձման վերաբերյալ պահանջների կատարման անհրաժեշտության հարցը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

14 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

14 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

15 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

15 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

15 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

15 hours ago