Այսօր կայացավ #ՕքսԵՋԵՆ հիմնադրամի կողմից կազմակերպված` «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպում-քննարկումը Ազգային ժողով-ՔՀԿ համագործակցության հարթակում, «Հարթակի նախորդ հանդիպումների արդյունքների ամփոփում, Կանանց վերարտադրողական առողջություն» թեմայով։
Ծրագրի նպատակն է Կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների շուրջ Հարթակի քննարկումների արդյունքների ամփոփում, Կանանց վերարտադրողական առողջության ոլորտում քաղաքականության բարեփոխումների վերաբերյալ առաջարկների ներկայացում։ Քննարկմանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ սոցիալական հարցերի նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Շնորհակալություն եմ հայտնում ծրագրի կազմակերպիչներին այս պատվին արժանացնելու համար, մեծ ոգեւորությամբ միացա այն թիմին, որը տևական ժամական է արդյունավետ համագործակցում է Ազգային ժողովի հետ։ Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների օգնությամբ միասնաբար փորձում ենք վեր հանել բոլոր այն խնդիրները, որոնք խոչընդոտում են աշխատանքում և առհասարակ կենցաղում անհատի ինքնաիրացմանը, պատճառ են հանդիսանում նրա իրավունքների ոտնահարման ու անձի` տարբեր կենսական մակարդակներում ոչ արդյունավետ դրսևորման հարցում։ Հարթակը տալիս է հնարավորություն վեր հանել և գտնել այս և շատ այլ խնդիրների առավել արդյունավետ ու պրակտիկ լուծումները։
Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան էջից
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…