ԱԱ-2022-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Շտուտգարտում մրցում էր Գերմանիայի հավաքականի հետ ու ջախջախիչ պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 6-0 հաշվով` հօգուտ տանտերերի։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը խմբում նահանջեց 2-րդ հորիզոնական՝ իր ակտիվում ունենալով 10 միավոր։ Գերմանացիները, վաստակած 12 միավորով, բարձրացան առաջին հորիզոնական։
Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ Երևանում մրցելով Լիխտենշտեյնի հետ։

















