

Գերմանիայի միջազգագային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը 3 փուլով իրականացրել է 2-օրյա թրեյնինգներ համայնքների ակտիվ կանանց համար՝ նպատակ ունենալով զարգացնել հանրային խոսքի և հաղորդակցության իրենց հմտությունները:
Թրեյնինգների ընթացքում մասնակիցները ծանոթացել են հաղորդակցման տարբեր մոդելներին՝ վերբալ և ոչ վերբալ, հանրային խոսքի կառուցվածքին և պլանավորման ռազմավարությանը, ներկայացումների պատրաստմանը, բանակցային արվեստին, ձայնա-շնչառական կոմպլեքսային վարժություններին և հանրային խոսքը ճիշտ կառուցելու այլ գաղտնիքներին:
Միջոցառումներին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ԳՄՀԸ փորձագետներ Անժելա Սաղաթելյանը և Լիկա Մկրտչյանը, դասընթացավարներ Վարուժան Ավանեսյանն ու Արփինե Հակոբյանը:
ՏԿԵՆ ՏԻ քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն իր խոսքում ողջունել է այս նախաձեռնությունը՝ շեշտելով ՏԻՄ աշխատակիցների և ավագանու անդամների համար հանրային խոսքի հմտության կարևորությունը, ինչպես նաև փորձի փոխանակման հնարավորությունը տարբեր ՏԻՄ-երի ներկայացուցիչների միջև:
Ա․ Գիլոյանը ներկայացրել է նաև վարչատարածքային բարեփոխումները՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին ուղղել իրենց հուզող հարցերը համայնքների միավորման վերաբերյալ:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…