Լրահոս 24/7

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիեննա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային եռօրյա այցով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին և Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին:

Համաժողովի աշխատանքները պաշտոնապես մեկնարկելու են սեպտեմբերի 7-ին՝ պանելային քննարկումների ձևաչափով և հագեցած օրակարգով:

Քննարկվելիք հիմնական թեմաները ծավալվելու են տարբեր երկրների խորհրդարաններին ներհատուկ հիմնախնդիրների և ընդհանրական բնույթի հարցերի շուրջ: Համաժողովում սահմանված օրակարգի առաջնահերթությունների առանցքում մարդու իրավունքների պաշտպանությանն ու դրանց լիարժեք իրացմանն առնչվող հարցերի վերհանումն է: Այս համատեքստում անդրադարձ է կատարվելու «Կայուն զարգացման հասնելը պահանջում է ավելի շատ ուշադրություն դարձնել մարդու բարեկեցությանը և շրջակա  միջավայրի պահպանությանը, քան՝ տնտեսական զարգացմանը», «Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականություն սահմանող օրենքների չեղարկումը գենդերային հավասարության հասնելու միակ ճանապարհն է» խորագրերով թեմաներին:

Գործընկերներն անդրադառնալու են «Խորհրդարանի բաց լինելը թափանցիկություն ու հասանելիություն ընդդեմ անվտանգության. ինչպես հասնել հավասարակշռության» ընդհանրական  խորագիր կրող հարցերին՝ լավագույն  փորձի վերհանման նպատակով:

Համաժողովի օրակարգում է նաև հակահամաճարակային  միասնական մարտահրավերների հաղթահարմանն առնչվող միջխորհրդարանական փորձի փոխանակումը: Նախատեսված է քննարկել  «COVID-19 համավարակին գլոբալ արձագանքը մարտահրավեր է նետում մարդկանց համար ցանկալի արդյունքի հասնելուն՝ բազմակողմանի հարաբերությունների կարողությունը»,  «Ժողովրդավարության վրա COVID-19 համավարակի ազդեցության մեղմացումը» վերտառությամբ հարցեր: Օրակարգում ընդգրկված է նաև Միջխորհրդարանական միության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հարակից միջոցառումը:

Սեպտեմբերի 9-ին կայանալիք՝ Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին ելույթով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ներկայացնելով ահաբեկչությունից տուժածների իրավունքների ու կարիքների ուսումնասիրությունը և անդրադառնալով տուժածներին՝ պատգամավորների կողմից վերաինտեգրման հարցում ցուցաբերվելիք օգնությանը:

Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպիչներն են Միջխորհրդարանական միությունը, Միացյալ ազգերի կազմակերպությունը, Ավստրիայի խորհրդարանը:

Տեղեկացնենք, որ Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի առաջին փուլի հանդիպումն իրականացվել է 2020 թվականին՝ առցանց եղանակով:

Առաջին փուլում ընդունվել է «Խորհրդարանների կառավարող դերն առավել արդյունավետ բազմալատերալիզմ ապահովելու գործում՝ մարդկանց և մոլորակի խաղաղությունն ու կայուն զարգացումն իրականացնելու նպատակով» վերտառությամբ հռչակագիր:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

15 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

16 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

16 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

16 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

16 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

17 hours ago