Քաղաքականություն
07.09.2021

Սուրեն Պապիկյանը հանդիպել էՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին

Սուրեն Պապիկյանը հանդիպել էՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին

Սեպտեմբերի 6-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին: Վերջինիս ուղեկցում էր ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:

Փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ ՀՀ կառավարության սերտ համագործակցությունը՝ նշելով, որ դրա արդյունքում բազմաթիվ ընթացիկ և արդեն իսկ հաջողված ծրագրեր են իրականացվել: Նա առանձնացրել է Կոտայք-Գեղարքունիք աղբավայրի կառուցումը՝ որպես իր տեսակի մեջ Հայաստանում առաջինը և ՎԶԵԲ-ի հետ համատեղ աշխատանքի հաջող օրինակ: Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, որտեղ համագործակցության լայն հնարավորություններ կան: Նկատի ունենալով ԵՄ-ի՝ 2.6 մլրդ եվրո աջակցության արդյունքում մեկնարկելիք նոր ծրագրերը՝ փոխվարչապետը դրանց իրականացման գործում ընդգծել է ՎԶԵԲ-ի դերակատարությունը՝ այդ համատեքստում վերջինիս դիտարկելով որպես հիմնական գործընկերներից մեկը:

ՎԶԵԲ-ի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նկատելով, որ նախկին արդյունավետ գործակցության փորձով միմյանց հասկանալն ու առաջ ընթանալը դյուրին է լինելու:

Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության միջնաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները և դրանց շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ համատեղ աշխատանքի ուղիները:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր է ենթակառուցվածքների ոլորտի զարգացումը, մասնավորապես՝ ընդգծելով Սյունիքում այդ ուղղությամբ ծրագրերի իրականացումը: Նա հատկանշել է ճանապարհաշինության, ջրագծերի անցկացման, ջրամբարաշինության, զբոսաշրջության զարգացման և կանաչ էներգիայի օգտագործման ուղղությունները: Փոխվարչապետն անդրադարձել է Հայաստանի համար «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության նշանակությանը՝ առանձնացնելով Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումն իր բոլոր բաղադրիչներով:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Երևանի ավտոբուսների արդիականացման, կանաչ էներգիայի զարգացման, ջրամբարաշինության և աղբավայրերի կառուցման հարցերին: Կողմերն ինտենսիվ և լիակատար համագործակցության պատրաստակամություն են հայտնել ծրագրերի իրականացման փուլում:

Լրահոս
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
15:20
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
14:39
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
14:27
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
14:12
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
13:54
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
13:43
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
13:18
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան
12:50
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան