

Դալարիկում 2021 թվականի համար հաստատված 5 սուբվենցիոն ծրագրերից 4-ով նախատեսված աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ 1-ն արդեն ավարտվել է: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Դալարիկ համայնքում 2012 թվականի համար հաստատված սուբվենցիոն ծրագրի բաղադրիչներից մեկով վերակառուցվում է 9 և 11 շենքերի՝ ընդհանուր 922 քմ մակերեսով տանիքը: Նշված շենքերում բնակարանների թիվը 48-ն է, ընհանուր շահառուներինը՝ 192: Ծրագրի արդյունքում բնակիչների բնակարանների վերանորոգման ծախսերը կկրճատվեն 30 %-ով:
Օրջոնիկիձեի, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակում, 1069 գծմ երկարությամբ ներտնտեսային բաց և փակ ցանց է կառուցվում: Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում 56 տնտեսություն կապահովվի կայուն ոռոգման ջրով, որն էլ, իր հերթին, կնպաստի բնակիչների շրջանում բանջարաբոստանային կուլտուրաների մշակմանը և պտղատու ծառերի աճեցմանը:
Սեփականության իրավունքով Դալարիկ համայնքին պատկանող հանդիսությունների սրահի տանիքը վերանորոգվել է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով, իսկ 2021-ին հաստատված ծրագրային հայտով իրականացվում է նոր մետաղապլաստե դռների և պատուհանների տեղադրում, ներքին լուսավորության ցանցի, ջեռուցման համակարգի, ջրագծերի և կոյուղագծերի անցկացում և ներքին հարդարում:
Հիմնանորոգվում է նաև համայնքի մարզասրահը, որը կարևոր նշանակություն կունենա Դալարիկում և մոտ համայնքներում ֆիզիկական կուլտուրայի զարգացման և առողջ կենսակերպ վարելու գործում: Ծրագրով նախատեսված աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է նաև բակային հատվածի բարեկարգում:
1976 թվականին ասֆալտապատված Կոմիտաս և Երիտասարդական փողոցների հիմնանորոգման ծրագրով էլ իրականացվել է շուրջ 3300 քմ երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի կապիտալ վերանորոգում:
Հիշեցնենք, որ 1,5 կմ երկարությամբ Կոմիտասի փողոցի 7415.6 քմ հատվածը նույն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է 2019-2020 թվականներին:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…