

Ֆինանսների նախարարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և Վերլուծական վարկային վարկանիշային գործակալության (АКРА) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Այն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը և АКРА գործակալության խորհրդի նախագահ Միխայիլ Սուխովը:
Հուշագրի շրջանակներում կողմերը սահմանում են համագործակցության հետևյալ ոլորտները՝ Հայաստանի Հանրապետությանը սուվերեն վարկային վարկանիշի շնորհում, վարկանիշային ծառայությունների մատչելիության ապահովում, ներառյալ՝ ՀՀ ֆինանսական շուկայի ռեզիդենտ ընկերությունների՝ АКРА վարկային վարկանիշներով գնահատում, ՀՀ թողարկած պարտատոմսերին վարկային վարկանիշների տրամադրում՝ ԵԱԶԲ-ի հետ համագործակցության ծրագրերի շրջանակներում շահավետ պայմաններով:
Միջոցառման ավարտին նախարար Խաչատրյանն արդյունավետ է գնահատել Եվրասիական զարգացման բանկի հետ իրականացված բազմաթիվ համատեղ ծրագրերը, Հայաստանի հետ ունեցած համագործակցությունն ու այն խորացնելու պատրաստակամություն հայտնել:
Նիկոլայ Պոդգուզովն իր հերթին նշել է, որ Հայաստանը և ԵԱԶԲ-ն երկարամյա հաջող համագործակցության փորձ ունեն, ինչի շրջանակում բազմաթիվ համատեղ ծրագրեր և նախաձեռնություններ են իրականացվել:
Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը, կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագրերը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…