Լրահոս 24/7

Խորանում է բեռնափոխադրումների համաշխարհային ճգնաժամը

Ամբողջ աշխարհում համավարակի պատճառով նավահանգիստների, բեռնափոխադրող ընկերությունների եւ բեռնարկղերի հսկայական ցանցը քաոսային վիճակի է հասել, իսկ բեռնափոխադրման գներն ահռելի աճ են ապրում՝ վատ ազդակ դառնալով մանրածախ առեւտրով զբաղվողների համար։

Գլոբալ մատակարարման շղթաների խափանումները վատթարացնում են իրավիճակը՝ առաջացնելով սպառողական ապրանքների պակաս եւ ավելացնելով ընկերությունների առաքման ծախսերը։ Այնպիսի գիգանտներ, ինչպիսիք են «Adidas»-ը, «Crocs»-ը եւ «Hasbro»-ն, արդեն իսկ նախազգուշացնում են խափանումների վերաբերյալ՝ պատրաստվելով տարեվերջյան վճռորոշ ժամանակահատվածին։

Վերջին խոշոր խաթարումը տեղի է ունեցել Չինաստանում՝ Շանհայի հարավում գտնվող նավահանգստում, որտեղ աշխատակիցներից մեկի «քովիդ» դրական թեստի պատճառով կասեցվել էր ամբողջ նավահանգստի աշխատանքը։ Մի քանի խոշոր բեռնափոխադրողներ արդեն իսկ փոխել են իրենց նախնական երթուղին, ինչը հանգեցրել է առաքումների ուշացման։ Աշխարհի երրորդ խոշոր նավահանգստի աշխատանքի կասեցման մասին լուրը շղթայական ռեակցիա է ունենում Չինաստանի մնացած նավահանգիստների վրա։

Բեռնափոխադրող ընկերություններն ակնկալում են, որ իրավիճակը մոտակա ժամանակներում դրական փոփոխություն չի ունենա, ինչը հանգեցնելու է փոխադրումների սակագների զանգվածային աճի, որն էլ իր հերթին հանգեցնելու է սպառողական գների բարձրացման։ Աշխարհի ամենախոշոր բեռնափոխադրող ընկերություններից մեկի` «C.H. Robinson»-ի գործադիր տնօրենն ասել է. «Անցյալ տարի այս ժամանակահատվածում ձեր ծանրոցի ժամանակին հասնելու հավանականությունը 80 տոկոս էր, իսկ հիմա՝ 40 տոկոս»:

Կոնտեյների տեղափոխման համաշխարհային ինդեքսը ցույց է տալիս, որ Արեւելք-Արեւմուտք մեկ ստանդարտ կոնտեյներով փոխադրման արժեքը օգոստոսի 19-ի դրությամբ աճել է 360 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն օրվա հետ՝ կազմելով 9,613 ԱՄՆ դոլար։ Այս տարվա ռեկորդային գինը եղել է Շանհայ-Ռոտերդամ երթուղու արժեքը՝ 13,698 ԱՄՆ դոլար, որը, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ավելի է 659 տոկոսով։

Սպառողական ապրանքների արտադրությամբ զբաղվողները կտրուկ քայլեր են կատարում, որպեսզի բավարարեն պահանջարկը, մինչեւ անգամ նոր արտադրամասերի կառուցումը, նավերի փոխարեն օդային բեռնափոխադրումների ընտրությունը, սակայն անգամ այսպիսի ռադիկալ որոշումները լիովին չեն կարողանում բավարարել պահանջարկը՝ հաշվի առնելով գալիք տոն օրերի ընթացքում գնվող ապրանքների հսկայական ծավալները։ «Adidas»-ի գործադիր տնօրենը նշել է, որ տարվա երկրորդ կիսամյակում չեն կարողանալու բավարարել խիստ մեծ պահանջարկը, չնայած արտադրամասերի տեղափոխություններին եւ ապրանքների նոր դիստրիբյուտորական միջոցներին։

Այս ամենն այն իրադարձությունների մի փոքր մասն է, որոնք ծավալվում են համաշխարհային տնտեսությունում: Սպառողները պետք է պատրաստ լինեն ամբողջ աշխարհում սպառողական գների ինդեքսի աճին եւ ապրանքների սղությանը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

17 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

17 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

18 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

18 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

18 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

18 hours ago