Լրահոս 24/7

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է դեսպան Ջոն Գալագերի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։

Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է 2020 թ․ ռազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմական ժամանակահատվածում նախարարության կողմից իրականացված արցախահայության աջակցության ծրագրերին՝ այս համատեքստում առաջնային համարելով վերջիններիս համար արժանապատիվ կենսապայմանների ապահովումը։ 

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանին կողքին են, և որոնց հետ ակտիվ համագործակցության շնորհիվ կարողացել ենք արդյունավետ ծրագրեր իրականացնել։ Այս առումով հատուկ կարևորում եմ նաև Միացյալ Թագավորության դերը՝ Հայաստանին հետպատերազմական շրջանում անհրաժեշտ աջակցություն տրամադրելու համար»,- նշել է նախարարը։ 

Նարեկ Մկրտչյանն ընդգծել է երկրի կայուն զարգացմանն ուղղված երկարաժամկետ ռազմավարությունների մշակման կարևորությունը՝ շեշտելով ժողովրդագրության, զբաղվածության, կենսաթոշակային ապահովության և հանրային բնակապահովման ոլորտներում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում օգտակար է համարվել բրիտանական փորձի ուսումնասիրությունը և, ըստ անհրաժեշտության, դրա ներդրումը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև Հայաստանում անկախ կյանքի կենտրոնների ստեղծան, խմբային տների մոդելի ներդրման, հոգեկան և ֆիզիկական առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացման ծրագրերը։

Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից սահմանված առաջնահերթությունների համապարփակ ներկայացման և հետպատերազմական ժամանակաշրջանում Միացյալ Թագավորության կողմից տրամադրված աջակցությանը լավատեղյակ լինելու համար։

«Այժմ  մեր ֆինանսավորմամբ իրականացվում է մի ծրագիր, որի հիմնական նպատակը սահմանամերձ համայնքներում՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում զբաղվածության խթանումն ու սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումն է։ Մեր նպատակն է օգնել այս համայնքներում բնակվող Արցախից տեղահանված անձանց տնտեսական զարգացմանը, և ուրախ եմ հայտնել, որ այս ծրագրի շրջանակում 70 քաղաքացու համար նոր հնարավորություններ են ստեղծվել»,- նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկված ծրագրերը կարճ ժամանակում գործնական տիրույթ տեղափոխել և ակտիվ համագործակցության ու փորձի փոխանակման արդյունքում ստացված գիտելիքն օգտագործել հօգուտ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

17 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

17 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

18 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

18 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

18 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

18 hours ago