

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Լոռու մարզ՝ ներկա գտնվելու Սպիտակի բժշկական կենտրոնում թվային ճառագայթագրման և ֆլյուրոսկոպիայի ժամանակակից սարքի նվիրաբերման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ դեպան Լին Թրեյսին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ:
Ռենտգեն սարքը ներառված է նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով առողջապահության նախարարությանը տրամադրվող սարքավորումների շարքում և տրամադրվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով:
Այն կծառայի Սպիտակ քաղաքի և հարակից բնակավայրերի շուրջ 40 հազար բնակիչներին բուժօգնություն տրամադրելուն: Նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծեց COVID-19 համավարակի մեկնարկից ի վեր երկրների որդեգրած համերաշխության սկզբունքը` մարտահրավերներին միահամուռ արձագաքնելու նպատակով:
«Համերաշխության գեղեցիկ օրինակ են COVID-19 համավարակի, ինչպես նաև հետպատերազմական շրջանում ՀՀ առողջապահության համակարգում ԱՄՆ կառավարության իրականացրած մի շարք ներդրումները»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով` մարդկանց կյանքի որակի կարևորագույն գրավականը առողջությունն ու կրթությունն են, և պետք է անել առավելագույնը բոլոր բնակավայրերում այդ երկու կարևոր հենասյուները հավասարապես զարգացնելու համար: «Նոր կորոնավիրուսի համավարակը սկսվելուն պես մենք սերտորեն գործակցել ենք ՀՀ կառավարության հետ` ի նպաստ մարդկանց ապահով կենսագործունեության և առողջության:
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով տրամադրված բուժսարքավորումները կմեծացնեն ՀՀ առողջապահական համակարգի կարողությունները նոր կորոնավիրուսի պացիենտների ախտորոշման ու բուժման հարցում»,- իր ելույթում նշեց ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
Մասնակիցները հույս հայտնեցին, որ այս ներդրումը կնպաստի մարզում բժշկական ծառայությունների որակի բարելավմանը և բժիշկների մասնագիտական կարողությունների զարգացմանը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…