Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղաբաշին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղաբաշին: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Արաբական Ծոցի երկրների, մասնավորապես՝ ԱՄԷ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը, ուշադրության կենտրոնում պահում տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական գործընթացները:

Ալեն Սիմոնյանը փաստեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի համար կարեւոր գործընկեր է եւ առանձնակի նշանակություն ենք տալիս մեր բարեկամությանը, ինչպես նաեւ բազմոլորտ համագործակցության խորացմանը: Նա կարեւորեց ԱՄԷ հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում՝ բարձր գնահատելով իրենց երկրի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում:

Նա գոհունակությամբ արձանագրեց, որ մեր երկրների միջեւ ակտիվ է քաղաքական երկխոսություն տարբեր մակարդակներում: Բազմակողմ հարթակներում համագործակցությունը կրում է համակարգված բնույթ: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա, որն առկա է քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմատեխնիկական, վերականգնվող էներգետիկայի, ավիացիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, առեւտրատնտեսական, կրթության եւ այլ ոլորտներում:

Ալեն Սիմոնյանն ընդգծեց փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ համագործակցության դերը՝ առանձնակի ընդգծելով պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը, որը շոշափելի ներդրում ունի միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման գործընթացում: ԱՄԷ խորհրդարանի խոսնակը, գոհունակություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, շեշտեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր ԱՄԷ-Հայաստան քաղաքական եւ տնտեսական կապերը զարգանում են բավական ակտիվ:

Այս տարվա հոկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկելու է «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով «Դուբայ ԷՔՍՊՈ-2020»-ը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանը: Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղաբաշին հրավիրեց իր հայ գործընկերոջը պաշտոնական այց կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաեւ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացների վերաբերյալ:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

19 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

19 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

19 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

19 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

20 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

20 hours ago