Լրահոս 24/7

ՔՊ-ն որոշել է Սյունիքում, Գյումրիում և Դիլիջանում ՏԻՄ ընտրություններում իր առաջադրելիք թեկնածուներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ին կայացած նիստում քննարկվել է առաջիկա Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության մասնակցությունը, համամասնական ցուցակների կազմը։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ՔՊ անդամ Գնել Սանոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, թե որոշման համաձայն ում թեկնածությունները կառաջադրվեն Սյունիքի համայնքներում, Գյումրիում և Դիլիջանում։

«Վարչության որոշման համաձայն՝ Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ, ՔՊ կուսակցության անդամ Հովհաննես Հարությունյանը, Դիլիջանում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ անդամ Դավիթ Սարգսյանը, Տեղ համայնքում՝ ՔՊ անդամ Դավիթ Ղուլունցը, Տաթև համայնքում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ անդամ Արթուր Մաթևոսյանը, Մեղրիում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ անդամ Արարատ Թումանյանը, Գորիսում՝ ՔՊ անդամ Վլադիմիր Աբունցը»,- հայտնել է Սանոսյանը։

2021 թվականի հոկտեմբերի 17-ին տեղի կունենան Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի համայնքների համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրություններ։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

17 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

17 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

18 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

18 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

18 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

18 hours ago