Լրահոս 24/7

Հայ իրավապաշտպանները պարզել են Կովսականում հայ զինծառայողներին խոշտանգած ադրբեջանցիների ինքնությունը

 Հայ իրավապաշտպանները պարզել են, որ 2020 թ. հոկտեմբերի 20-ին Կովսականում (Զանգելան) հայ զինծառայողներին սպանած և նրանց դիերը խոշտանգած ադրբեջանցի պատերազմական հանցագործները, մասնավորապես՝ սահմանապահ ծառայողները, նույն անձինք են, որոնք, ըստ համացանցում տարածված տեսանյութի, 2020 թ. նոյեմբերի 7-ին պարում և ուրախանում էին Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ իրենց կողմից անգլերենով կազմված արտահերթ զեկույցը ներկայացնելիս:

«Մենք դեմքերով իդենտիֆիկացրել ենք նրանց, զեկույցում կան նրանց նկարները բաց դեմքերով», – հայտարարեց Հայաստանի օմբուդսմենը:

Թաթոյանի խոսքով՝ 2020 թ. հոկտեմբերի 20-ին 61 հայ զինծառայող Կապանից մեկնել էր դեպի Կովսական, որտեղ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով հայ զինծառայողների մի մասը սպանվել է, մի մասը փրկվել է, իսկ մյուս մասը գերեվարվել և բռնի անհետացել է:

«Այստեղ կարևորն այն է, որ մենք փաստերի իդենտիֆիկացում ենք արել, որոնք նախ և առաջ վկայում են, որ տեղի են ունեցել դաժանություններ ոչ միայն կենդանի անձանց, այլև մարմինների մասերի նկատմամբ», – ասաց Արման Թաթոյանը՝ մատնանշելով էկրանին ցուցադրված լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի պատերազմական հանցագործները կտրում սպանված հայ զինծառայողների ականջները:

«Սրանք Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողներ են: Այս դեպքը տեղի է ունեցել Կովսականում», – հայտնեց Հայաստանի օմբուդսմենը՝ նշելով, որ իրենց կողմից ներկայացված արտահերթ զեկույցում մանրամասներով նկարագրված է նշված գործողություններն իրականացրած ադրբեջանցի սահմանապահ ծառայողների համազգեստը, սպառազինությունը: Ընդ որում, հաջողվել է պարզել նրանցից որոշների ինքնությունը:

«Զեկույցում հատուկ լուսանկարներով ցույց է տրված, որ հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել են: Մեր իդենտիֆիկացումը ապացուցում է, որ դա տեղի է ունեցել, օրինակ, թուրքական արտադրության «Otokar APV» հատուկ մեքենայով, որը պատկանում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը: Իսկ այն, որ նաև սպանված զինծառայողներին քաշել են սպանված կամ կենդանի վիճակում, կապել են մեքենայից, դա ակնհայտ է դառնում, երբ մենք մանրամասն վերլուծում ենք նրանց հագուստների վիճակը, մարմնական վնասվածքները, տեղակայումը և այլն», – նշեց Թաթոյանը:

Մեկ այլ լուսանկարում պատկերված էին ադրբեջանական սահմանապահ ծառայողները Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցի դիմաց: Հայ իրավապաշտպանները ուսումնասիրել են նաև նրանց զենքերը: Նշված ադրբեջանցի զինծառայողները զինված են եղել ադրբեջանական արտադրության «Խազրի» ինքնաձիգերով: Իրավապաշտպանները պարզել են, որ նշված ինքնաձիգերով զինված սահմանապահ ծառայողները և Կովսականում հայ զինծառայողներին խոշտանգած ադրբեջանական զինծառայողները նույն ինքնաձիգերով են զինված եղել:

«Զեկույցում, որը կհրապարակվի, գույներով, իդենտիֆիկացնող առանձնահատկություններով նկարագրված է այս համազգեստը: Սրանք նաև այն զինծառայողներն են, որոնք այսօր ներկա են Սյունիքի համայնքների միջև ընկած ճանապարհներին, և նաև նշվում է, որ պետք է տեղակայվեն նաև գյուղերի հարևանությամբ», – հավելեց Արման Թաթոյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը այսօր՝ սեպտեմբերի 8-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ներկայացրել էին անգլերենով կազմված արտահերթ զեկույց, որը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը: Ասուլիսին մանրամասն անդրադարձ կատարվեց պատերազմական հանցագործությունների հանգամանքներին և այդ հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մեխանիզմներին: Ասուլիսին մասնակցում էին նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

17 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

17 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

18 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

18 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

18 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

18 hours ago