Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:
Հայաստանի ազգային հավաքայանի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խաղադաշտ դուրս կբերի հետևյալ մեկնարկային կազմը` 1.Յուչենկո, 19. Տերտերյան, 3. Հարոյան, 2. Չալըշըր, 13. Կ.Հովհաննիսյան, 17. Ուդո, 18. Մխիթարյան, 11. Բարսեղյան, 22. Ադամյան, 7. Բայրամյան, 20. Կարապետյան:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի հերթական տուրում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:
Այժմ Հայաստանի ընտրանին ենթախմբում երկրորդն է 10 միավորով: Առաջատարը 12 միավորով Գերմանիան է:

















