

Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։
Ողջունելով դեսպանին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ վերջինիս արդյունավետ պաշտոնավարման ընթացքում առավել ընդգծվեց հայ-ֆրանսիական բարեկամական կապերի բնույթը։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս դեսպան Ջոնաթան Լաքոտի՝ իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին համավարակի ընթացքում, ինչպես նաև պատերազմի ու հետպատերազմյա ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:
Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև հույս հայտնեց, որ Ֆրանսիան՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, իր նպաստը կբերի Լեռնային Ղարաբաղի խնդրի արդարացի կարգավորման գործում։ Իր հերթին դեսպան Ջոնաթան Լաքոտն երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար և ընդգծեց, որ իր առաքելությունն է Ֆրանսիայի և Հայաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների պահպանումն ու շարունակական ընթացքի ապահովումը:
Զրույցի ընթացքում դեսպանն արձանագրեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առաջացրել է բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս չեն արժանացել միջազգային հանրության պատշաճ ուշադրությանն ու գնահատանքին:
Այս առնչությամբ դեսպան Ջոնաթան Լաքոտը հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ Ֆրանսիան շարունակելու է ջանքեր գործադրել խնդրի արդար և խաղաղ կարգավորման համար:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթեց նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…