

Աֆղանստանի քաղաքների փողոցներում երրորդ օրն անընդմեջ բողոքներ են անցկացվում անհավասարության եւ նոր կառավարության դեմ, որը ձեւավորվել Է «Թալիբան» շարժման կողմից, եւ որի կազմում կանայք չեն ընդգրկվել: Այդ մասին հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները:
ԶԼՄ-ները ներկայացնում են սոցիալական ցանցերում տարածված տեսակադրեր, որտեղ պատկերված են աֆղանցի կանայք, որոնք դուրս են եկել Քաբուլի արեւմտյան շրջանի փողոցներ՝ ի նշան առանց կանանց մասնակցության նոր կառավարության ձեւավորման դեմ բողոքի:
Կադրերում ցուցադրված Է, թե ինչպես են ցուցարարները վանկարկում «Կաբինետն (նախարարների) առանց կանանց ձախողված Է» արտահայտությունը:
Ոմանք պլակատներ Էին բռնել «Աշխատանք, կրթություն եւ ազատություն» մակագրությամբ: Ինչպես նշվում Է, բողոքի առանձին մասանակիցներ թալիբներին քննադատել են Փանջշերի նահանգը նվաճելու համար:
Մամուլի տվյալների համաձայն, խոշոր ԶԼՄ-ները դադարել են տեղեկացնել բողոքների մասին այն բանից հետո, երբ թալիբները ձերբակալեցին մի խումբ լրագրողների, որոնք սեպտեմբերի 7-ին լուսաբանում Էին Քաբուլում տեղի ունեցող ցույցը ընդդեմ Աֆղանստանում Պակիստանի միջամտության:
Զինյալները ֆիզիկական ուժ են կիրառել տեղի Etilaatroz հրատարակության առնվազն երկու լրագրողների նկատմամբ:
ԶԼՄ-ները նշում են, որ օտարերկրացի լրագրողները նույնպես գտնվում են վտանգի մեջ: Այսպես, The Los Angeles Times հրատարակության թղթակից Նաբիհ Բուլոսը իր Twitter-ում գրում Է, որ թալիբները հրել գցել են իրեն ու իր լուսանկարիչ զուգընկերոջը եւ փորձել են ջնջել նյութերը, որոնք նկարահանվել են բողոքների ժամանակ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…