Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում ունեցավ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալլոնի հետ։
Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց մշտական աջակցության և հայկական հարցերը Կոնգրեսի ուշադրությանը հրավիրելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
Դեսպան Մակունցը մանրամասն ներկայացրեց Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և 44-օրյա պատերազմին հետևած հումանիտար ճգնաժամը: Այդ կապակցությամբ դեսպանն ընդգծեց Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:














