

Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, Factor.am-ին հարցազրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությանը, ասել է, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղճված իրավիճակից դուրս գալու 2 ճանապարհ կա՝ վերսկսել պատերազմը կամ մտածել հաշտեցման մասին։
Փայլանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գլխավոր նախապայմանը սահմանների բաց լինելն է․ «Առանց սահմանների բացման՝ հարաբերությունների նորմալացման գործընթաց սկսել հնարավոր չէ»։
«Ուրախ եմ տեսնել, որ երկու կողմերը մտածում են հաշտեցման գործընթաց սկսելու մասին։ Պատերազմի հետևանքով ստացած տրավմաները վերացնելու համար կողմերը պետք է մտածեն հարաբերությունների նորմալացման մասին»,- ասել է նա։
Նրա կարծիքով՝ Թուրքիայի իշխանություններն իսկապես ցանկանում են նման գործընթաց սկսել։ Ըստ Փայլանի՝ պատճառն այն է, որ Էրդողանը ցանկանում է փոխել միջազգային հանրության կարծիքն իր մասին։ «Թուրքիան իր ոտքն է դրել մի քանի տարածաշրջաններում, ունի խնդիրներ Կիպրոսում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և այլն, իր նեոօսմանական երազանքներն էր փորձում իրականացնել, և հիմա նա ոչինչ չունի աշխարհին պատմելու՝ խաղաղություն հաստատելու, ինչ-որ տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու մասին։ Էրդողանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պատմություն՝ աշխարհին ներկայացնելու համար, որ Թուրքիան աշխատում է խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- կարծիք է հայտնել Փայլանը։
Նա մատնանշել է, որ Թուրքիայի նախագահը հաճախ է խոսում նախագծերի մասին, որոնցում ներգրավված է 6 տարածաշրջանային երկրներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան, որոնց միանալու է նաև Հայաստանը՝ ունենալով որոշ տնտեսական օգուտներ։ «Էրդողանը հիմա ցանկանում է Արևմուտքին՝ Եվրոպային և ԱՄՆ-ին հավատացնել, որ դեռ աշխատում է խաղաղություն հաստատելու ուղղությամբ, մտածում է այս տարածքում երկրների հաշտեցման մասին»,- ասել է նա։
Նա մատնանշել է, որ Թուրքիայի նախագահը հաճախ է խոսում նախագծերի մասին, որոնցում ներգրավված է 6 տարածաշրջանային երկրներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան, որոնց միանալու է նաև Հայաստանը՝ ունենալով որոշ տնտեսական օգուտներ։ «Էրդողանը հիմա ցանկանում է Արևմուտքին՝ Եվրոպային և ԱՄՆ-ին հավատացնել, որ դեռ աշխատում է խաղաղություն հաստատելու ուղղությամբ, մտածում է այս տարածքում երկրների հաշտեցման մասին»,- ասել է նա
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…