Լրահոս 24/7

Պետական պաշտոնյաները ևս պարտավոր են աշխատանքի ներկայանալիս ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքը. Անահիտ Ավանեսյան

Չպատվաստված և հակացուցում չունեցող անձանց համար աշխատանքի ներկայանալիս հոկտեմբերի 1-ից ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը վերաբերում է բոլորին՝ այդ թվում պետական պաշտոնյաներին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում շեշտել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով օգտատերերի բարձրացրած հարցերին:

Ամենից շատ հնչեցված հարցերին մեկն է եղել, թե արդյոք նոր կանոնը տարածվում է բոլորի՞ վրա հավասար՝ այդ թվում պաշտոնյաների: Նախարարը դրական պատասխան է տվել՝ շեշտելով, որ այդ կանոնը հավասար կերպով վերաբերում է բոլորին։

«Բոլորը, այդ թվում պետական պաշտոնյաները պարտավոր են աշխատանքի ներկայանալիս ներկայացնել ՊՇՌ թեստավորման արդյունքը, եթե պատվաստված չեն, չունեն բժշկական տեղեկանք հակացուցումների մասին կամ հղի չեն։ Պետական պաշտոնյաները, եթե չպահպանեն այս կանոնը ևս չեն կարող մուտք գործել իրենց աշխատանքի վայր և կկրեն անհարգելի բացականեր ունենալու իրավական հետևանքները»,-նշել է Ավանեսյանը:

Հաջորդ ամենաշատ բարձրացված հարցերից մեկն էլ եղել է այն, թե ինչո՞ւ են պատվաստումները պարտադրվում: Նախարարը ընդգծել է, որ որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել: «Չնայած նման կարգավորում ևս կա մեր օրենքներով և հնարավոր է կիրառել պահպանելով օրենքով սահմանված պայմանները։

Մենք ստեղծում ենք տարբեր ֆիլտրեր, որ զսպենք վարակի տարածումը և կանխենք հիվանդանալու պարագայում ծանր ընթացքը, մահը։ Դիմակները, ձեռքերի ախտահանումը, թեստավորումները, պատվաստումները, սոցիալական հեռավորության պահպանումը ուղղված են դրան։ Մենք ուզում ենք հավաստվել, որ անձը չի վարակի իր աշխատակիցներին կամ քաղաքացիներին»,-հայտնել է Ավանեսյանը:

Չպատվաստված և հակացուցում չունեցող անձինք հոկտեմբերի 1-ից ամիսը 2 անգամ պետք է ՊՇՌ թեստ հանձնեն:  Նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ եթե  չհետևեն այս կարգին, հետևանքը կլինի աշխատանքի չներկայանալը: Հաջորդիվ, տվյալ կազմակերպությունը ևս որոշակի տույժ-տուգանքներ կկրի։ Եթե աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի որոշակի ժամկետներում, ապա գործատուն իրավունք ունի նաև խզելու աշխատանքային պայմանագիրը

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

19 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

19 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

19 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

20 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

20 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

20 hours ago