

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում տեղի է ունեցել Հայրենական մեծ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում զոհված սարիգյուղցիների հիշատակին նվիրված հուշաքարերի բացման արարողությունը:
Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի Ֆեյսբուքի էջը:
Հուշաքարերը տեղադրվել են համայնքի բնակիչ Գագիկ Հախվերդյանի նախաձեռնությամբ՝ հայրենիքի համար զոհված մարտիկների հուշարձանի տարածքում:
Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, այլ պաշտոնատար անձինք, զոհված տղաների ծնողներ, ընկերներ:
Ներկաները խոնարհվել և ծաղիկներ են դրել հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած մարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարերի մոտ: Այնուհետև տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված ազատամարտիկների հիշատակին:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…