Հայաստանի ու Արցախի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարներ Մեսրոպ Առաքելյանի և Մանե Թանդիլյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել հոկտեմբերի 17-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին՝ Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Տաթև, Տեղ համայնքներում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Մեսրոպ Առաքելյանը՝ մանրամասնելով.
Գյումրիի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը
Դիլիջանի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արմինե Հովհաննիսյանը
Մեղրիի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արմեն Հայրապետյանը
Տաթևի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Մարատ Գերասիմյանը
Տեղի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արգամ Հովսեփյանը














