ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին, նշեց, որ գնահատականներ ու վերլուծություններ անել չի կարող:
Հարցին՝ Իրանը եթե որոշի, որ իր բեռները այլևս չեն անցնելու ՀՀ տարածքով, ապա տնտեսապես դա ինչպե՞ս կազդի մեր պետության վրա, Թունյանը նկատեց, որ Հայաստանով հիմնականում գալիս են այն բեռները, որոնք սպառվում են հենց Հայաստանում, իսկ ՀՀ-ն, որպես տրանզիտ, այդքան էլ չի ծառայում:
Հարցին՝ երկրի ղեկավարը տեղյա՞կ է, թե ինչ է կատարվում հիմա Սյունիքում, Թունյանը նկատեց՝ ինչպե՞ս է, որ մենք գիտենք, քննարկում ենք, երկրի ղեկավարը հնարավոր է՝ չիմանա. «Իր հետ անձամբ ես չեմ խոսել, բայց բացառված է, որ նա չիմանա: Պարտադիր չէ, որ ինչ արվում է, հրապարակային հայտարարվի: Կան աշխատանքներ, որոնց մասին հետո է հայտարարվում կամ այդպես էլ չի հայտարարվում»,- եզրափակեց իշխանական պատգամավորը:














