Տարածաշրջան
13.09.2021

Ե՞րբ եք բացելու Հայաստանի հետ սահմանը․ Փայլանը՝ Թուրքիայի ԱԳ նախարարին

Թուրքիայում գործող ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ – HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը օրենքով սահմանված կարգով հարցադիմում է հղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ գրավոր պատասխանի պահանջով, գրում է ermenihaber.am-ը։

Հարցադիմումի մեջ նշվել է․ «Չնայած այն բանին, որ Թուրքիան 1991թ․ Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրն է, բայց ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993 թվականից առ այսօր փակել է Հայաստանի հետ սահմանը և սառեցրել դիվանագիտական ու քաղաքական հարաբերությունները։ 1993-ից հետո քաղաքական իշխանությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավումը կապել են Ադրբեջանի տարածքներից հայկական ուժերի դուրսբերման հետ։

Նախորդ տարվա Ղարաբաղի պատերազմի արդյունքում ձեռք բերված հրադադարի պայմանագրով հայկական զինված ուժերը հետ են քաշվել տասնյակ տարիներ իրենց զբաղեցրած տարածքներից։ Վերջին շրջանում ինչպես նախագահ Էրդողանը, այնպես էլ Հայաստանի վարչապետ Փաշինյանը Թուրքիա-Հայաստան հարաբերությունները կարգավորլու կոչեր պարունակող հայտարարություններ են արել։

Ուստի այս համատեքստում․

1. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար ի՞նչ ուղով եք գնալու։

2. Հայաստանի հետ մեր սահմանը ե՞րբ եք բացելու։

3. Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները ե՞րբ եք սկսելու։

4. Հայաստանի հետ վստահության կապերն ապահովելու համար ի՞նչ քայլեր եք անելու։

5. Ցամաքային և երկաթուղային կապն ապահովելու համար Հայաստանի հետ սկսվե՞լ են շփումներ։

6. Հայաստանի հետ ուղիղ թռիչքներ իրականացնելու նախաձեռնություն ունենալո՞ւ եք»։

Լրահոս
Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով
14:02
Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով
Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան
13:49

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
13:15

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո
12:36

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
15:20

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
14:39
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
14:27

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
14:12