

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 35 մլն դոլարի պայմանագիր են ստորագրել էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը արդիականացնելու վերաբերյալ՝ հատկապես մարզերում էլեկտրաէներգիայի հուսալի մատակարարում ապահովելու նպատակով:
Այդ մասին հաըտնում է ԱԶԲ-ի պաշտոնական կայքը:
Ըստ աղբյուրի՝ ընդհանուր ֆինանսավորումից 20 մլն դոլարը որպես վարկ կտրամադրի ԱԶԲ-ն, իսկ մնացած 15 մլն դոլարը՝ Ասիայի մասնավոր ենթակառուցվածքների առաջատար հիմնադրամը (LEAP), որը կառավարվելու է ԱԶԲ-ի կողմից:
«Էներգաարդյունավետությունը և անվտանգությունը կախված են ենթակառուցվածքային կայուն ներդրումներից: ԱԶԲ-ն շարունակում է աջակցել Հայաստանին այդ նպատակին հասնելու գործում՝ տրամադրելով երկարաժամկետ ֆինանսավորում մասնավոր սեկտորի համար, որը հեշտությամբ հասանելի չէ երկրում», – ասել է ԱԶԲ մասնավոր սեկտորի գործարքների վարչության՝ Կենտրոնական, Արևմտյան և Արևելյան Ասիայի գծով ենթակառուցվածքների ֆինանսավորման բաժնի տնօրեն Շանտանու Չակրաբորտին՝ հավելելով, որ նախագիծը կֆինանսավորի ՀԷՑ-ի երկարաժամկետ ներդրումների ծրագրի երկրորդ փուլը, որը միտված է էլ ավելի ընդլայնելու էլեկտրաէներգիայի հասանելիությունը Հայաստանի շրջաններում:
ԱԶԲ-ի հաղորդմամբ՝ ՀԷՑ-ի ներդրումների ծրագրերը գործարկվել է 2016 թվականին: Առաջին փուլը, որի շրջանակներում ԱԶԲ -ն 80 մլն դոլարի վարկ է տրամադրել, կենտրոնացած է եղել մայրաքաղաք Երևանի վրա և ամբողջացվել է 2020 թվականին: Իսկ երկրորդ փուլը միտված է վերակառուցելու բաշխիչ ցանցերը, արդիականացնելու ենթակայանների հնացած սարքավորումները, վերանորոգելու մալուխային գծերն ու ՀԷՑ-ի ենթակառուցվածքները և էլեկտրաէներգիայի միացումներ տեղադրելու նոր հաճախորդների համար:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…