Լրահոս 24/7

Շահումյանի և Ֆիոլետովոյի դպրոցներում հիմնվել են ինտենսիվ այգիներ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների հիմնում դպրոցամերձ տարածքներում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Շահումյան և Ֆիոլետովո համայնքների դպրոցների բակերում հիմնվել են ինտենսիվ այգիներ: 

Այգիների բացման արարողությանը ներկա են եղել Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի Արամ Գրիգորյանը, հոգևոր հովիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ ու համայնքի բնակիչներ։ 

Մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից ողջույնի խոսք է հղել Արամ Գրիգորյանը.

«Շատ կարևոր է, որ մեր կրթական հաստատությունները մասնակցում են նման ծրագրերի: Այգիների հիմնումը մեծ նպաստ կբերի ոչ միայն դպրոցներին, այլև աշակերտներին՝ սովորեցնելով ճիշտ կատարել գյուղատնտեսական աշխատանքները, նաև սեփական ուժերով մշակված էկոլոգիապես մաքուր սնունդը ճաշակել ընդմիջումներին»: 

Շահումյանի դպրոցի տնօրեն Ռիտա Հարությունյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ծրագրի կազմակերպիչներին՝ շեշտելով մարզային իշխանության դերը ծրագրի իրականացման գործում: Դպրոցի այգում տնկվել են խնձորի, սալորի, դեղձի, նշի ծառեր, ազնվամորի, բրոկոլի և այլ բանջարաբոստանային մշակաբույսեր: 

Տնօրենը նշել է, որ այգու բարիքներն աշակերտները կճաշակեն նոր վերանորոգված ճաշարանում: Վերջինս, ի դեպ, ամբողջովին վերանորոգվել է ՀՀ կառավարության որոշմամբ դպրոցին տրամադրված միջոցներով:

«Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը վստահեցնում է՝ այգիների տարածքն առաջիկայում կընդլայնվի և կհամալրվի նոր տեսակի պտղատու ծառերով:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

19 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

19 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

19 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

19 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

20 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

20 hours ago