Լրահոս 24/7

Վայոց ձորի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային հերթական խորհրդակցությունն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, խորհրդական Արմեն Դավթյանը, օգնականները, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը և ստորաբաժանումների ղեկավարները: 

Խորհրդակցության ընթացքում մարզպետ Արարատ Գրիգորյանը հատուկ ուշադրություն է դարձրել առողջապահության ոլորտին, հետաքրքրվել մարզում կորոնավիրուսով վարակվածության տվյալներով և հիվանդության դեմ պատվաստումների ընթացքով:

Մարզպետը բոլոր աշխատակիցների ուշադրությունը հրավիրել է մարզպետարանում աշխատանքային կարգապահության հարցերին և ընդգծել, որ այսուհետ կարգապահական կանոնների խախտումներն ստանալու են ավելի խիստ արձագանք: Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Քննարկվել է արտաքին կապերին, սուբվենցիոն ծրագրերին, համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված հանրակրթական դպրոցներում առկա խնդիրներին, մարզում արտադրած խաղողի բերքի մթերման գործընթացի կազմակերպմանը, մարզի տարածքում առկա չմշակվող հողատարածքներին, սպասվող ARMENIA EXPO 2021 20-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումին և «Արվեստների ու արհեստների փառատոնին» մարզի մասնակցության ապահովման նախապատրաստական աշխատանքներին, ՀՀ Անկախության օրվան նվիրված զինվորական շքերթի կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր: 

Քննարկման ուշադրության կենտրոնում էին համապատասխան գերատեսչություն զոհված և անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ ներկայացված գործերի արդյունքներին, սոցիալապես անապով ընտանիքներ կատարված և կատարվելիք տնայցերին առնչվող հարցերը: 

Մարզպետը Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարողին հանձնարարել է ամենօրյա սկզբունքով կազմակերպել այցելություններ մարզային դպրոցներ՝ տեղում կրթության կազմակերպմանը և հանրակրթական հաստատություններում առկա խնդիրները վեր հանելու նպատակով: 

Վարչական շրջաններ այցեր կազմակերպելու հանձնարարություն է տրվել ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետին: Վերոնշյալ աշխատանքային խմբում ընգրված է լինելու նաև առողջապահության և սոցիալական ապահովման մասնագետ՝ վարչական շրջանների բուժկետերի պայմաններին և նրանց կողմից բնակչությանը մատուցվող բուժսպասարկման աշխատանքներին ծանոթանալու նպատակով: 

Մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին հանձնարարել է տնայցերն ավելի հաճախ կազմակերպել և հանդիպումներից հետո հետևողական լինել այցելած ընտանիքների խնդրների վերջնական կարգավորման ուղղությամբ: 

Հանձնարարականներ են ստացել նաև մարզպետարանի աշխատակազմի ներքին աշխատանքային խնդիրների լուծման համար պատասխանատու աշխատակիցները, որոնց աշխատանքի անմիջական վերահսկումը հանձնարարվել է մարզպետարանի գխավոր քարտուղարին: 

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

19 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

19 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

19 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

19 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

20 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

20 hours ago