Քաղաքականություն

Փաշինյանը պարզաբանեց՝ ինչու է Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրվել ադրբեջանական ոստիկանական կետ

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Կառավարությունից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրվել ադրբեջանական ոստիկանական կետ, և ինչո՞ւ են կանգնեցվում Իրանի Իսլամական Հանրապետության տրանսպորտային միջոցները:

Ի պատասխան Խաչատրյանի հարցման՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2020թ․ դեկտեմբեր ամսին մենք իրականացրել ենք ՀՀ ԶՈՒ դիրքերը ՀՀ խորհրդային միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց:

«Այդ գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար: Ուզում եմ հիշեցնել 2010 թվականին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ հստակ արձանագրվում է՝ մասնավորապես՝ Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին: Եվ տվյալ դեպքում պետք է արձանագրեմ, որ այս իրողությունն է և խորհրդային միության ժամանակ այդ հատվածում գոյություն ունեցած սահմանն է, որը հետագայում վերածվել է պետական սահմանի: Այս իրողությունն է ընդունվել որպես հիմք: Այդ հատվածներում երկու տեղ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս ՀՀ-ի վարչական սահմանից: Այս հանգամանքով է, որ մի քանի հայտնի տեղերում հայտնվել են մեզ հայտնի ցուցանակները և հենակետերը»:

Փաշինյանի խոսքով՝ ժամանակին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհը անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ-ի ճանապարհատրանսպորտային և բեռների տարանցման համար. «Քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաև օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը՝ թերևս ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ-ի տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ, և ՀՀ-ն, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է բացվեն, արձանագրում է, որ օտարերկրյա բեռները ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում՝ Ադրբեջանի արևմտյան հատվածներից մինչև Նախիջևանի ինքնավար Հանրապետություն գնալիս, պետք է հատեն մաքսային, անձնագրային կետեր, ինչպես արձանագրված է երկրների մինչև տրանսպորտային հաղորդակցությունը ապահովող իրավապայմանագրային բազայում»:

Անդրադառնալով Էյվազրի և Չայզամի տեղանուններն իր կողմից օգտագործելու մասին խոսակցություններին՝ վարչապետը նշեց՝ դա արվել է նրա համար, որ քաղաքացիների համար պարզ լինի՝ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ տարածքում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ-ն դե յուրե ընդունել է 2010 թվականի ընդունված օրենքով:

Թիվ 1

Recent Posts

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

12 minutes ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

31 minutes ago

Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…

1 hour ago

Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին

Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…

2 hours ago

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…

2 hours ago

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

2 hours ago