

Տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հերթական ճեպազրույցը։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը ուշադիր հետևում է սահմանային զարգացումներին:
Պատասխանելով հարցին, որ ադրբեջանցի զինծառայողները Որոտան գյուղի հարակից ճանապարհահատվածում ստուգում են իրանցի վարորդների փաստաթղթերը և նրանց տրանսպորտային միջոցները՝ Մարիա Զախարովան ասել է.
«Այս զարգացումները ևս մեկ անգամ հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը: Տվյալ հարցով ռուսական կողմի առաջարկները փոխանցվել են ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմերին: Մենք սպասում ենք պատասխանի՝ հետագա գործընթացներն ուղենշելու համար:
Զուգահեռաբար, մենք կշարունակենք Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր համատեղ ջանքերը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու ուղղությամբ»։
Անդրադառնալով Կասպից ծովում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին՝ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը փոխանցվել է պաշտոնական Բաքվին:
«Մենք կապի մեջ ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ», – հավելել է Զախարովան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…