

ՌԴ ԴԺ Պետական Դումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Մոսկվա են մեկնել ՀՀ ԱԺ պատգամավորներ: ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ռուսական լրատվականի հետ զրույցում անդրադարձել է դիտորդական առաքելության նպատակներին:
«Ընտրությունների նկատմամբ դիտորդական առաքելությունը կլինի արդյունավետ ու կնպաստի ժողովրդավարության հետագա ամրապնդմանը և Ռուսաստանի Դաշնության ընտրական գործընթացի թափանցիկության խորացմանը: Հաշվի առնելով ընտրական գործընթացներում միջազգային շփումների ամրապնդման անհրաժեշտությունը՝ կարևոր է ընտրական տարբեր գործընթացներում դիտորդական առաքելության իրականացումը»,- շեշտել է Վլադիմիր Վարդանյանը:
ԱԺ պատգամավորն ընդգծել է, որ միջխորհրդարանական համագործակցությունն այդ ուղղությամբ նպաստում է աշխարհում ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը: «Իսկ Ռուսաստանի երեքօրյա ընտրությունների անցկացման վերաբերյալ ներդրման փորձը կարող է լավ օրինակ հանդիսանալ մյուս երկրների համար՝ հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Միգուցե նման օրինակը կարող է վերածվել նոր չափանիշի»,- ասել է նա:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ համավարակի պայմաններում պետք է ելնել սահմանադրական այն արժեքներից, որոնք անհրաժեշտ է պաշտպանել:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…