ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն սեպտեմբերի 17֊ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին: 

Նախարարը ողջունել է դեսպանին և ներկայացրել նախարարության կողմից իրականացվող հիմնական ծրագրերի և գործառույթների շրջանակը, որոնք ընդգրկում են թվայնացման, էկոհամակարգի ստեղծման, կրթական ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:

Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շրջանակում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: 

Գնահատելով Մեծ Բրիտանիայի նվաճումները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ նախարարը կարևորել է փորձի փոխանակման և խորհրդատվական աջակցության տրամադրման հնարավորությունները, որոնք դրական ազդեցություն կունենան Հայաստանի համար: Արտադրական ձեռնարկությունների վերազինման, նոր տեխնոլոգիաների ներդրման հետ կապված նախարարը դեսպանին առաջարկել է դիտարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը: 

Շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ՝ դեսպանը նշել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դերը շատ կարևոր է երկրի զարգացման համար, նախարարությունը բավական հավակնոտ ծրագրեր է նախանշել, որոնց ներուժն առկա է երկրում: 

Գիտական և տեխնոլոգիական ոլորտներում զարգացումներ արձանագրող այնպիսի երկրի հետ, ինչպիսին Հայաստանն է, դեսպան Ջոն Գալլագերը բազմաթիվ փոխգործակցության հնարավորություններ է տեսնում: 

Ոլորտի զարգացման համատեքստում նախարարը կարևորել է մասնավոր ընկերությունների դերը։ Նախարարությունը շարունակական աջակցություն է տրամադրում ոլորտային հաջողած մի շարք ընկերությունների թե՛ ֆինանսական, թե՛ արտադրության հզորացման և թե՛ արտահանման առումներով։ 

Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների փոխգործակցության հնարավորություններին, մասնավորապես՝ կրթական, նորարական, ներդրումային, շուկայի զարգացմանը միտված ծրագրերին:

Թիվ 1

Recent Posts

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

1 hour ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

2 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

4 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

4 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

5 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

6 hours ago