Քաղաքականություն
18.09.2021

Պարզ վեհության, միաժամանակ խորհրդավոր պարզության քաղաք է Գյումրին. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու օրվա առիթով: Մարզպետի ուղերձում ասված է.

«Սիրելի՜ գյումրեցիներ, իմ շատ սիրելի՜ համաքաղաքացիներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի`  Գյումրու օրվա առթիվ:

Այս տարի քաղաքի  օրը՝ «Իմ սիրուն Գյումրի» խորագիրն է կրում, որով ևս մեկ անգամ ընդգծելու ենք մեր անկրկնելի ծննդավայրի բացառիկությունը, Գյումրուն բնորոշ համն ու հոտը,  ջերմությունն ու հյուրասիրությունը։

Արվեստի, արհեստի, հումորի, թասիբի, ձգտումի քաղաք է Գյումրին, որը չսիրել չի լինի, որով չհիանալ չի լինի։ Գյումրու ամեն փողոց իր պատմությունն ունի, ամեն անկյունն` իր կոլորիտը։

Պարզ վեհության, միաժամանակ խորհրդավոր պարզության քաղաք է Գյումրին` իր պատմությամբ, հնամյա շենքերով, թաղերով, թատրոնով, լեզվով, խոսքով, ուրույն ու սուր մտքերով։

Այո՛, մեր քաղաքը շատ փորձություններով է անցել, հոգսի տակ տնքացել,  բայց երբեք չի ծնկել։ Գյումրեցին իրեն վայել պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ է դուրս եկել խնդիրների դեմ և կարողացել է  դրանք հաղթահարել ու շարժվել առաջ։

Հիմա էլ առաջ գնալու, առաջ նայելու ու առաջ  շարժվելու ժամանակն է։ Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի քաղաք»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին կայացած ավագանու նիստում որոշվել էր, որ այս տարի Գյումրու օր տոնակատարությունը կնշվի սեպտեմբերի 18-ին, առանց մասսայական միջոցառումների, զուսպ ու գրեթե աննկատ: Քաղաքում մասշտաբային հավաքներ չեն լինի, սակայն միջոցառումներ նախատեսված են:

Լրահոս
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ
16:55

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար
16:07

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով
14:02
Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով
Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան
13:49

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
13:15

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո
12:36

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
15:20

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
14:39