Categories: Կրթություն

Որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ, որ կուզեի երբեք չտեսնել մեր դպրոցներում․ Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ և այսօր կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների համար կազմակերպվել էին առարկայական գիտելիքի ստուգման օրեր։ Երեկ բնագիտական առարկաներն էին, այսօր՝ հայոց լեզուն։

Արդեն իսկ ակնհայտ է, թե ինչ փոփոխությունների կարիք ունենք, որպեսզի այս գործիքը համալրի ուսուցչական քաղաքականության շարքը։

Ավելին, գործընթացը նախաձեռնված էր որպես փորձնական՝ հենց այդ հարցերին պատասխաններ գտնելու համար։ Առաջիկայում արդյունքները կամփոփենք, կվերլուծենք, քննարկումներ կունենանք մասնակից ուսուցիչների հետ՝ դիտարկումները հաշվի առնելու և հաջորդ տարիների ընթացքը պլանավորելու համար։

Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ուսուցիչներին, որ մասնակցում են այս գործընթացին՝ որպես մեր գործընկերներ, օգնելով բարելավել գործիքը և գտնել դրա կիրառության ճիշտ ձևերը։

Նաև ուզում եմ նշել, որ այս ընթացքում հրաշալի ուսուցիչների եմ հանդիպել, որոնց տեսնելով մտածում եմ, որ մեր երեխաների համար բարեբախտություն է նման մարդկանց հետ շփվելը, նրանցից սովորելը։

Ցավոք, որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ։ Այն որակը, որ կուզեի երբեք չտեսնել մեր դպրոցներում, նաև որպես ծնող և քաղաքացի։ Խոսքը, ընդ որում, այս պահին առարկայական գիտելիքի մասին չէ, այլ վարվելակերպի և վարքականոնի։ Շատ կարևոր է, որ ամենքս մեր տեղում անհանդուրժող լինենք այդ որակի վարվելակերպի հանդեպ»։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

19 minutes ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

2 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

2 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

5 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

5 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

5 hours ago