ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կեսգիշերն անց է արդեն: Երկու քաղաքացի զրուցում են պատուհանիս տակ (առաջին հարկ է): Երկուսի ձայնն էլ պարզ լսվում է: Նրանք սրտնեղած խոսում են քաղաքից, բողոքում են քաղաքապետից ու քաղաքը կուլ տված աղբից:
Հ.Գ Երկար ժամանակ է` չեմ խոսում աղբի թեմայից: Եվ ոչ թե այն պատճառով, որ ավագանի չեմ և դա այլևս ինձ չի հետաքրքրում, այլ այն պատճառով, որ դեկտեմբերին տոնածառի հանդեսից հետո (բնականաբար կանխատեսելով քաղաքի գլխին գալիքը) գործող քաղաքապետի հետ ոչ մի հույս չեմ կապում:
Սանիտեկն ու Երևանի քաղաքապետն արժանի են միմյանց!

















