Հայաստանի կառավարությունը պատրաստ է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսություն սկսել, եթե արդյունավետ շփումներ սկսվեն Երևանի և Անկարայի միջև: Այս մասին ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Հայաստանի վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Վարչապետը խորհրդարանի վերջին նստաշրջանի ընթացքում պատմել է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու իր տեսլականի մասին՝ հայտարարելով, որ բարձր մակարդակի շփումներին պետք է նախորդեն աշխատանքային քննարկումներ։ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնական դեմքերի միջև դեռևս չեն եղել շփումներ, չնայած Հայաստանի գործադիրը պատրաստ է նման շփումների։ Նման արդյունավետ աշխատանքի դեպքում Հայաստանը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակի հանդիպումների», — ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Գևորգյանը։














