

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի աջակցությամբ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի անդամալույծ զինվորները կուղարկվեն Երուսաղեմ:
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Օգոստոսի 17-ին նամակ էի ուղղել Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին այն կապակցությամբ, որ Երուսաղեմի մեր պատրիարքարանը մեզ աջակցի 44-օրյա պատերազմից հետո անդամալույծ եղած մեր զինվորականներին հոգեբանական աջակցություն ցույց տալու առումով: Այսօր պատրիարքը ուղարկել էր իր ներկայացուցիչ Կորյուն վարդապետին դետալները ճշտելու համար:
«Զինվորի տան» ղեկավար կազմի հետ և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ աշխատանքային դետալիզացիայի կենթարկենք առաջարկը: Կկազմենք, թե ինչ ճանապարհով և ինչ խմբով մեր անդամալույծ զինվորները կուղարկենք Երուսաղեմ հոգեբանական աջակցության»,- ասաց Քոչարյանը:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով` դա նաև եկեղեցու կարևոր դերակատարության մասին կարող է խոսել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…