

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը 4-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
Իշխանության անդամները դեմ քվեարկեցին նրա թեկնածությանը, իսկ ընդդիմությունը լքել էր նիստը։
Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 28-ին։
Այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի արտահերթ նիստի օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր։ Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ «Հայաստան» դաշինքը 4-րդ անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Վերջինս հայտարարեց, որ լքում է դահլիճը։
«Դուք լքու՞մ եք մարտի դաշտը, պարոն Ղազինյան, խրամատը․․․ Ես ասեմ՝ պարոն Ղազինյանը մի հայտարարություն արեց․ սա շանտաժի գործիք չի ընդդիմության ձեռքին, ինքը հիմա շանտաժի մեջ մեղադրում է իշխանությանը, բայց սա կոնսենսուսի գործիք պետք է լիներ ըստ Դոնթի բանաձևի։ Անընդհատ նույն թեկնածուի հետ, որի հետ չպարզաբանված հարցեր են ծնվում, թեկնածուն դուռը շրխկացնելով դուրս է գալիս որպես ի՞նչ»,-ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…