Categories: Լրահոս 24/7

Վայոց ձորի մարզպետն ընդունել է անվանի ֆրանսիացի բժիշկների

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է անվանի ֆրանսիացի բժիշկների՝ Փարիզի Եվրոպական Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանի գլխավորությամբ:

Այս մասին հայտնում է Վայոց ձորի մարզպետարանը:  Բժիշկները սեպտեմբերի 20-24 գտնվում են Հայաստանում և կողմերի միջև ստեղծված համագործակցության շրջանակներում այցելել են նաև Վայոց ձորի մարզ՝ բնակիչների անվճար բուժզննման և մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու, փորձի փոխանակում իրականացնելու, ինչպես նաև բժշկական կենտրոնների հետ համագործակցելու նպատակով: 

Խմբում են նաև Կոշան հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ Միքայել Պերոմորը, օրթոպեդ-վնասվածքաբան, Սենտ Անտուան հոսպիտալի բաժանմունքի նախկին ղեկավար Լևոն Դուրսունյանը, ինչպես նաև Հայաստանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը և սոնոգրաֆիստ Նունե Բաբայանը: 

Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը բարձր է գնահատել մարզի առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնությունը, այդ նպատակին ուղղված քայլերը, որոնք արդեն իսկ իրենց արդյունքներն են տալիս, և վստահություն է հայտնել, որ հետևողական ջանքերի շնորհիվ գործընթացը կկրի շարունակական բնույթ՝ իր ճանապարհին արձանագրելով նորաներ ձեռքբերումներ: Այնուհետև տեղի է ունեցել այցելություն Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ տեղի բժիշկների հետ համագործակցությամբ՝ Ֆրանսիացի մասնագետներն իրականացրել են քաղաքացիների ընդունելություն:

Ծրագրի շնորհիվ մարզի ավելի քան 58 բնակիչ հնարավորություն է ստացել անցնել անվճար հետազոտություն և ստանալ մասնագիտական խորհրդատվություն: Նաև բժիշկների նախաձեռնությամբ շտապ վիրահատական միջամտության կարիք ունեցող մեկ բնակիչ հնարավորություն է ստացել իրենց կողմից անվճար վիրահատվել Երևանում: Այցի շրջանակներում Ֆրանսիայից ժամանած բժիշկները Եղեգնաձորի ԲԿ-ին են նվիրել եվրոպական արտադրութան էլեկտրոսրտագրության սարք, որի շնորհիվ կիրականացվեն սրտային հիվանդություն ունեցող հիվանդների որակյալ հետազոտություն, ինչպես նաև առաջին շտապ բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայք և պարագաներ: 

Այցը կազմակերպվել է Փարիզի համալսարանական հիվանդանոցային համակարգի՝ APHP կողմից, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Փարիզի՝ Եվրոպական Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանի համատեղ ջանքերով:

Թիվ 1

Recent Posts

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

19 minutes ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

2 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

2 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

5 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

5 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

5 hours ago