Movies

«Սողոմոնի երգերը» ֆիլմի առաջնախաղը՝ Արցախում

Հայաստանում կազմակերպված ցուցադրությունից հետո Ստեփանակերտի «Վալլեքս գարդեն» հյուրանոցի դահլիճում կայացավ Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի առաջնախաղը, որը հանդիսատեսի կողմից ընդունվեց ջերմությամբ եւ հուզմունքով: Կոմիտասի մանկության մասին պատմող ֆիլմում անդրադարձ է կատարվում հատկապես նրա կյանքի այն շրջանին, որը համընկնում է համիդյան սարսափելի ջարդերի տարիներին (1894-1896 թթ.) սուլթան Աբդուլ Համիդի իրականացրած ցեղասպան քաղաքականությանը:

Ֆիլմի հերոսներից մի թուրք կին վտանգում է իր ու ընտանիքի կյանքը՝ կրոնական հողի վրա հետապնդվող լավագույն ընկերուհուն փրկելու համար: Հեղինակները վստահ են՝ Կոմիտասը խելագար չէր, նա նուրբ հոգի ուներ, ամեն ինչում գեղեցկություն ու երաժշտություն էր տեսնում եւ չէր հասկանում, թե ինչպես կարող են մարդիկ այդքան դաժան լինել:

Չդիմանալով վշտին՝ հայկական դասական երաժշտության հանճարը հոգեկան խոր ցնցումներ տարավ եւ… խելագարվեց: Հատկանշական է, որ ֆիլմի նկարահանումների զգալի մասը կատարվել է 2018 թ., Արցախի տարբեր վայրերում, որոնց մի մասը ներկայումս բռնազավթված է թշնամու կողմից: Հնարավոր չէ առանց հուզմունքի դիտել հատկապես բերդաքաղաք Շուշիում արված բացառիկ տեսարանները…

Ճեպազրույցի ժամանակ ռեժիսոր եւ պրոդյուսեր Արման Նշանյանը նշեց, թե հիմա էլ շարունակվում են 1890-ական թթ. իրադարձությունները: «Այստեղ կրկնվել է 100 տարուց ավելի առաջ կատարվածը, ու աշխարհը նորից երես է թեքում: Այն ժամանակ տեղեկատվությունը դանդաղ էր տարածվում, հիմա արագ է, եւ ամեն ինչը արագ փոխանցվում է, բայց, միեւնույն է, նույն բանը կատարվել է:

Ոչ մեկը ոչ մի բանի համար պատասխան չի տալիս»,- ասաց Ա. Նշանյանը: Իր խոսքում ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ֆիլմի ստեղծագործական կոլեկտիվին շնորհակալություն հայտնեց բարձրարժեք, մնայուն աշխատանքի համար՝ նշելով, թե այն դիտելու ընթացքում ամբողջությամբ զգացվել ու փոխանցվել է նկարագրվող ժամանակաշրջանի ոգին:

«Նույն ապրումները ես ունեցա, երբ Էրդողանը եկավ Շուշի ու «տրորեց» մեր հոգին: Ֆիլմից մի մեսիջ է մնացել իմ մեջ՝ վրեժ,- ասաց նա:- Մենք անպայման վերադառնալու ենք, հավատացեք»… Արման Նշանյանի խոսքով, ֆիլմ նկարահանելու միտքը ծագել է, երբ  արվեստասեր, երաժիշտ մի կին՝ Սիրվարդ Կավուկչյան անունով, իրեն  ասել է, որ հետաքրքիր պատմություն ունի մեծն Կոմիտասի կյանքի մասին: Սիրվարդն այդ շրջանում աշխատում էր վեպի վրա, որը դեռ չէր հրատարակվել:

«Այն հիմնված է իրական դեպքերի վրա եւ Ս. Կավուկչյանի տատիկի պատմությունն է: Իսկ  հիմքում հայ եւ թուրք աղջիկների ընկերությունն է, որոնք նախքան համիդյան ջարդերն ապրում էին կողք կողքի: Մարդկանց միջեւ չկար անձնական թշնամանք, սակայն, երբ սկսվեցին ջարդերը, չէին խնայում նաեւ այն թուրքերին, որոնք հայազգի ընկեր ունեին, նրանց էլ էին հոշոտում, ոչնչացնում»,- նշեց Ա. Նշանյանը:

Հավելենք, որ ֆիլմի համապրոդյուսերներից է Նիք Վալելոնգան, ով «Օսկար» մրցանակի արժանացած «Կանաչ գիրք» ֆիլմի պրոդյուսերներից է: Ի դեպ,  Հայաստանը «Սողոմոնի երգերը» ներկայացրել էր «Օսկարի» մրցանակաբաշխությանը «Միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում:

Պատանի Կոմիտասի դերը մարմնավորում է արցախցի դպրոցական Սլավիկ Ապրեսյանը:

Թիվ 1

Share
Published by
Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

14 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

15 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

15 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

15 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

15 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

16 hours ago