

Խաբարովսկի մոտակայքում հայտնաբերվել են չորեքշաբթի ռադարներից անհետացած Ան-26-ի բեկորները, որում եղել է ինքնաթիռի վեց հոգանոց անձնակազմը: Վթարի վայր է մեկնել որոնողա-փրկարարական խումբը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինքնաթիռը թռիչք է կատարել նավիգացիոն ռադիոհսկողության համակարգերից դուրս: Փրկարար ծառայությունները հայտնում են, որ հինգշաբթի տեղի ժամանակով 11:30-ի սահմաններում ինքնաթիռի բեկորները գտել է փրկարարական Մի-8 ուղղաթիռը: Դրանք հայտնաբերվել են Բոլշեխեխցիրսկու անվան բնության արգելոցի լեռնաշղթայի տարածքում:
Անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ Ան-26-ը ռադարներից անհետացել է Խաբարովսկի օդանավակայանից 38 կմ հեռավորության վրա՝ Խեխցիր արգելոցի տարածքում:
Վթարի վայր է մեկնել ցամաքային փրկարարական ջոկատը: «Նախնական տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է դժվարամատչելի տարածքում: Բարձր ծառերի, ինչպես նաև քամու ուժեղ պոռթկումների պատճառով՝ վայրկյանում մինչև 18 մետր, անհնար է, որ օդանավը [որը ներգրավված է որոնողական աշխատանքներում] վայրէջք կատարի վթարի վայրում, ինչպես նաև անհնար է դեսանտ իջեցնել դեպքի վայր»,- այս մասին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…