Categories: Լրահոս 24/7

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:

Ողջունելով ԵՄ դեսպանին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵՄ դեսպանն իր խոսքում մեծապես կարեւորեց 2021 թվականի՝ արդար եւ ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունները:

Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին՝ երկուստեք փաստելով, որ հարցի կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Անդրադարձել են նաև ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին:

Թիվ 1

Recent Posts

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

21 minutes ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

2 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

2 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

5 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

5 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

5 hours ago