

Խաղողագործները բողոքի ակցիա անցկացրին Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ Կառավարությունն օր առաջ լուծի խաղողի մթերման խնդիրը: Էկոնոմիկայի նախարարը խոստացավ անել ամեն ինչ, որ գյուղացիների խաղողը չմնա վազի վրա, բացի այդ, որ հաջորդ տարի խաղողի մթերման խնդիր չառաջանա:
Ակցիայի մասնակից խաղողագործներից մեկն ասաց. ««Նոյ» գործարանը խոշոր խաղացողներից է, նրա չընդունելը խոշոր լարվածություն է առաջացնում»:
Ըստ նրա՝ Կառավարությունը խոշոր մթերողների հետ հարաբերությունները պետք է պարզեր վաղօրոք, որ խնդրի առաջ չկանգնեին:
«Իմ խաղողից օրական 500 կգ-1 տոննա խաղող եմ կորցնում, չամիչ է դարձել խաղողը: Այս մարդիկ վնաս են տալիս մեզ»,-հավելեց նա:
Խաղողագործներից մեկն էլ ասաց. «Մենք գյուղացի մարդ ենք, ուզում ենք, որ մեր մշակած բերքը մթերեն, ուրիշ բան չենք ուզում: Պայմանագիր էլ ունենք՝ չեն մթերում»:
Խաղողագործները հանդիպել էին Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ, սակայն փոխնախարարի պատասխանը նրանց չէր գոհացրել:
«Մարզում կա մոտ 30 հազար տոննա խաղող, ինքը հաստատեց հնարավոր 8000 տոննայի մթերման մասին՝ ոչ կոնկրետ գնով: Եթե Գագիկ Ծառուկյանի գործարանը չմթերեց, այս գերխնդիրը ոչ մի պարագայում չի կարող վերանալ»,-ասաց փոխնախարարի հետ հանդիպած խաղողագործներից մեկը:
Ակցիայի մասնակիցներին մոտեցավ նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարը նշեց՝ պետությունը մթերման հարցով անցյալ տարվանից զբաղվում է, որ այս տարի նորմալ մթերվի, սակայն ընդունեց, որ հիմա վիճակը նորմալ չէ:
«Ամբողջ հարցն առաջացել է նրանից, որ խոշոր մթերողներից մեկը չի մթերում, «Նոյ» կոնյակի գործարանը չի մթերում: Վերջին պահին է պարզվել, որ իրենք որոշել են չմթերել: Թե ինչո՞ւ չի մթերում, հարցի մյուս կողմն է, մենք չենք կարող պարտադրել, որ մթերի, իրենք գործարանն է, իրենց որոշումն է»,-ասաց Քերոբյանը:
Նախարարի խոսքով՝ գործարանը, սովորաբար, տարեկան 20-25 հազար տոննա է մթերում:
«Արդեն մոտ 10 հազարը տարբեր տեղ տեղավորել ենք: Մնացել է 10-12 հազարի հարց»,-ասաց նա:
Սակայն խաղողագործներից մեկն արձագանքեց՝ շատ ավելի շատ է մնացել:
Նրանցից մեկն էլ նախարարին ասաց. «Մենք հիմա կառավարությունից խնդրում ենք, որ օր առաջ մեծ ծավալով մթերում կատարվի, որովհետև խաղողը վազի վրա փչանում է»:
Քերոբյանը հայտնեց, որ իր տեղակալն այսօր այցելել է Վայոց ձոր, Արարատ, Արմավիր, վերջնական կորոշեն խնդրի լուծումը:
«Դրանց վերաբերյալ ընդհանուր առաջարկ այս երկու օրը կարվի: Ամեն ինչ կանենք, որ ձեր խաղողը չմնա վազի վրա: Մենք հիմա այնպես կմտածենք, որ դուք մյուս տարի խնդիր չունենաք»,-վստահեցրեց նախարարը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…