Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին այցելել է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան: Նախագահը թանգարանի տնօրեն Վահագն Մամյանի ուղեկցությամբ շրջել է հիմնական ցուցասրահում՝ ծանոթանալով Դեմիրճյան պետական-քաղաքական գործչի կյանքին ու գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին:
Թանգարանում է պահվում Կարեն Դեմիրճյանին վերաբերող 8000 ցուցանմուշ, որոնք ի մի են բերվել թանգարանի ստեղծման եւ գործունեության 20 տարվա ընթացքում:
Թանգարանի ֆոնդում է նաեւ Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը: Ալեն Սիմոնյանին հետաքրքրել է հատկապես Կարեն Դեմիրճյանի աշխատանքային հուշասրահը: Հուշասրահում ցուցադրված է Կարեն Դեմիրճյանի՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում եւ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում աշխատած տարիների աշխատասենյակից դրվագ, որի կահույքը այժմյան խորհրդարանի վարչական շենքից բերվել էր թանգարան:
ԱԺ նախագահը գրառում է թողել հուշամատյանում ու առանձնազրույց է ունեցել Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի հետ:
Հայտնում են, որ հանդիպման ավարտին տիկին Ռիման Ալեն Սիմոնյանին նվիրել է Կարեն Դեմիրճյանին նվիրված գրքեր՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…
Bloomberg պարբերականը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, հայտնում է, որ իտալացի դիվանագետները խնդրել են տրամադրել ավելի շատ…
Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մեկնաբանել է Հայաստանի ընտրանու նկատմամբ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին Նովրուզի կապակցությամբ և մաղթել խաղաղություն։ «Նովրուզը՝ մեր…
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն անդրադարձել է անհայտ կորածների և գերեվարվածների հարցով Հայաստանի ու Ադրբեջանի…
Միացյալ Նահանգները պետք է իմանա, որ Իրանի կողմից սպառնալիքները երբեք ոչնչի չեն հասնի, և Վաշինգտոնն…