Արցախ
29.09.2021

ԵԽԽՎ բանաձևով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին չի վերանվանվելու Ղազանչի. Փաստերի ստուգման հարթակ

ԵԽԽՎ բանաձևով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին չի վերանվանվելու Ղազանչի. Փաստերի ստուգման հարթակ

ԵԽԽՎ բանաձևով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին չի վերանվանվելու Ղազանչի։ Փաստերի ստուգման հարթակն անդրադարձել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառմանը։ Նա սեպտեմբերի 27-ին գրառում էր արել՝ անդրադառնալով նույն օրը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձևին։  

«ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության առաջարկով ընդունված բանաձևում այսուհետ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին կանվանվի Ղազանչի»,- նշել էր Գալստյանը՝ նշելով, որ ՔՊ-ականների Հայաստանում շարունակվում է պարտությունը դիվանագիտական/միջազգային ճակատում։ 

Գալստյանի գրառումը տարածել էին  iravaban.net, news.am, panorama.am կայքերը և այլ լրատվականներ։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է սեպտեմբերի 27-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը։

Նախ նշվում է, որ Գալստյանի պնդումը, թե բանաձևն ընդունվել է Ադրբեջանի առաջարկով, տարակուսելի է, քանի որ բանաձևը պատրաստվել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող, իռլանդացի Փոլ Գավանիևի կողմից։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ են քվեարկել այս բանաձևին։ 

ԵԽԽՎ բանաձևում նշվում է, որ երկարատև հակամարտությունն աղետալի ազդեցություն է ունեցել տարածաշրջանի մշակութային ժառանգության վրա, որի պատասխանատվությունը կրում են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։ 

«Վեհաժողովը դատապարտում է վերջին 30 տարիների հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն Ադրբեջանում, որի համար պատասխանատու է Ադրբեջանը՝ հատկապես Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, և դատապարտում է վեց շաբաթյա պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության դիտավորյալ վնասումը, ինչպես նաև Շուշի/Շուշա-ում Ղազանչի եկեղեցու/Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի, ըստ երևույթին, դիտավորյալ հրետակոծումը, ինչպես նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների և գերեզմանատների ավերումը կամ վնասումը»,- նշված է բանաձևի մեջ։ 

Պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշել է, որ փաստացի՝ անվանափոխվելու է Շուշիի Սուրբ Աստվածածին եկեղեցին, այնինչ Ղազանչեցոց եկեղեցին կոչվում է Սուրբ Ամենափրկիչ։

Բացի այդ, նշվում է, որ ԵԽԽՎ-ի բանաձևը ոչինչ չի պարտավորեցնում անդամ պետություններին, ավելին՝ բանաձևում չի արձանագրվում, որ Ղազանչեցոց եկեղեցին պետք է վերանվանվի Ղազանչի, պարզապես ԵԽԽՎ բանաձևում կիրառվել են, համապատասխանաբար, երկու երկրների կողմից կիրառվող անվանումները։ Այսինքն, հայկական Ղազանչեցոցից բացի, շրջանառվում է նաև ադրբեջանական անվանումը։

Նույն կերպ բանաձևում Դադիվանք անվան հետ կիրառվել է ադրբեջանական Խութավանք անվանումը, որի, ինչպես նաև այլ եկեղեցիների և խաչքարերի հետագա ճակատագրի վերաբերյալ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում։  

Ավելի ուշ՝ սեպտեմբերի 28-ին, Ռուբեն Ռուբինյանը Sputnik.am-ի հետ զրույցում ևս հայտնել էր, որ եկեղեցու անվանումը չի փոխվել։

«Եկեղեցու անվանումը չի փոխվել։ Նախնական տեքստում գրված էր «Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց» տաճար, սակայն ադրբեջանցիների առաջարկած փոփոխությամբ` դրան ավելացվում էր «Ղազանչի» անվանումը, որն իբր իրենց անվանումն է։ Մենք փորձեցինք այնպես անել, որ այդ առաջարկը չանցնի, բայց բանաձևն ընդունվեց, և Սուրբ Ղազանչեցոցի կողքին ավելացավ նաև Ղազանչի անվանումը, ինչպես, օրինակ, գրվում է Շուշի/Շուշա»,- ասել է Ռուբինյանը՝ հավելելով, որ հայկական կողմը փորձել է հնարավոր ամեն բան անել, բայց զեկուցողը փորձել է պահպանել բալանսը։

Այսպիսով, Լիլիթ Գալստյանի գրառումն այն մասին, թե ԵԽԽՎ բանաձևն ընդունվել է Ադրբեջանի պատվիրակության առաջարկով, չի համապատասխանում իրականությանը։ ԵԽԽՎ բանաձևով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին չի վերանվանվելու Ղազանչի, քանի որ բանաձևում պարզապես կիրառվել են Հայաստանի և Ադրբեջանի կողմից կիրառվող անվանումները։

Լրահոս
Ֆասթ Բանկն ընդլայնում է իրմիջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան
10:37
Ֆասթ Բանկն ընդլայնում է իրմիջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան