Լրահոս 24/7

Իրանցի և հայ ժողովուրդների համերաշխ գոյակցության մոդելը կարող է օրինակ ծառայել այլ պետությունների համար. ՀՀ-ում Իրանի դեսպան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին այսօր հանդիպել է համալսարանականների հետ:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր իր աշխատասենյակում ընդունեց ԻԻՀ պատվիրակությանը, որը գլխավորում էր ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Հանդիպմանը ներկա էին նաև Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, իրանագետ Գուրգեն Մելիքյանը:

«Ուրախ եմ, որ գտնվում եմ Մայր բուհում և հնարավորություն ունեմ հանդիպելու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ: Իրանն ու Հայաստանը համագործակցության լայն դաշտ ունեն, որտեղ անելիքներ շատ կան: Մեծ սիրով պատրաստ ենք կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր ու նախագծեր մշակել, որտեղ ներգրավված կլինեն ուսանողներ և երիտասարդ գիտնականներ: Տարածաշրջանում բավականին արագ են իրադարձությունները զարգանում, պետք է հետ չմնանք այդ զարգացումներից: Կրթությունն ու գիտությունը հենց այն ոլորտներն են, որոնց միջոցով երկխոսություն է ծավալվում ժողովուրդների միջև՝ հիմք հանդիսանալով այլ ոլորտների զարգացումների համար: Վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում ձևավորված Իրան-ՀՀ կապն ու համագործակցությունը տարածաշրջանում լավագույն մոդելն են:

Ուսումնասիրելով ձեր կենսագրությունը՝ նկատեցի, որ մասնագիտությամբ աստվածաբան եք, ուստի ուզում եմ փաստել, որ չնայած արտաքուստ տարբեր կրոնների դավանող պետություններ ենք, սակայն գտել ենք երկխոսության ու համերաշխ գոյակցելու բանաձևը: Եվ այս մոդելը կարող է օրինակ ծառայել մահմեդական և քրիստոնյա այլ ժողովուրդների համար»,- ասաց Աբբաս Բադախշան Զոհուրիին և շնորհավորեց Հովհաննես Հովհաննիսյանին ռեկտորի ժ.պ. պաշտոնը ստանձնելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ:

Ռեկտորի պաշտոնակատարը հակիրճ ներկայացրեց համալսարանական կրթական, գիտական և բարեկամական կապերն Իրանի գործընկեր բուհերի և գիտական կենտրոնների հետ, որոնք ամրապնդվել ու զարգացել են տարիների ընթացքում. «Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, որի հետ պատմամշակութային, քաղաքական և գիտակրթական ամուր կապեր կան: ԵՊՀ-ն լուրջ աշխատանք է տանում բուհի միջազգայնացման ուղղությամբ: Իրանցի աշակերտների համար հետաքրքիր կարող է լինել մեր բնագիտական ֆակուլտետներ այցելությունը՝ Կենսաբանություն, Ֆարմացիա, որտեղ ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ կան: Կարող ենք նաև բաց դասախոսություններ անցկացնել հումանիտար թևի ուսանողների համար: Համագործակցության դաշտը մեծ է ու բազմաշերտ»:

Ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց, որ ԵՊՀ միջազգային համագործակցության գծով պատասխանատուները, ինչպես նաև Արևելագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները պատրաստ են հանդիպելու դեսպանի մշակութային կցորդի հետ՝ հետագա համագործակցությանն ուղղված ծրագրերը քննարկելու և պատշաճ իրականացնելու համար:

Հովհաննես Հովհաննիսյանը նաև շնորհակալություն հայտնեց դեսպանին ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում ծավալված վերջին իրադարձությունների վերաբերյալ Իրանի մոտեցման ու պետական մակարդակով վարած հավասարակշռված քաղաքականության համար:

Հովհաննես Հովհաննիսյանը հուշանվեր հանձնեց դեսպանին, որից հետո պատվիրակության անդամները հանդիպեցին Արևելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Դեսպանը Իրանի ոչ վաղ անցյալին նվիրված դասախոսություն ներկայացրեց ուսանողներին, որի ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկում ծավալվեց:

Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշեց, որ սա դեսպանի առաջին պաշտոնական այցն է ԵՊՀ, և տեղեկացրեց, որ դեսպանի հետ քննարկվել են «ոչ միայն իրանագիտության հետ կապված ընդհանուր հարցեր, այլև կոնկրետ ԵՊՀ-ի և իրանական գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության հնարավորությունները»:

Թիվ 1

Recent Posts

Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի էր․ Պեսկով

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ երեքշաբթի կայացած հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի…

19 minutes ago

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է պատանդների ազատ արձակման երկփուլ ծրագիր

Իսրայելը եգիպտոսցի միջնորդների միջոցով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը ներկայացրել է Գազայի հատվածից պատանդներին ազատելու երկփուլ ծրագիր,…

2 hours ago

Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել է

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատարանի որոշմամբ կալանավորվել է, հայտնում է թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Ստամբուլի…

3 hours ago

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

19 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

20 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

20 hours ago