Քաղաքականություն

Շուտով պատրաստ կլինի զոհված զինծառայողների մասին պատմող էլեկտրոնային հարթակը. Հայկ Սարգսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը սույն թվականի մարտին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ պաշտպանության նախարարության հետ համագործակցելով՝ ցանկանում է կայք պատրաստել, որը կլինի մեկ միասնական հարթակ Ապրիլյան, 2020 թվականի հուլիսյան (Տավուշյան) և 44-օրյա պատերազմների ընթացքում զոհված մեր զինծառայողների կենսագրության, լուսանկարների և անցած ուղու հետ ծանոթանալու համար:

ՀԺ-ի հետ զրույցում Սարգսյանը հայտնել է՝ հարթակի պատրաստման աշխատանքները սկսվել են: «Կայքում զետեղված է լինելու տեղեկատվություն զոհված բոլոր զինվորների մասին,  լուսանկարները, տեսանյութեր նրանց մասնակցությամբ, կենսագրությունից տվյալներ: Կայքը հնարավորություն է տալու, որ մեր հերոսների հարազատներն իրենք էլ են կարողանան տեսանյութեր կամ նկարներ տեղադրել, մեկնաբանություններ գրել»: Սարգսյանը նշեց՝ իր ֆեյսբուքյան գրառումից հետո բազմաթիվ ընկերություններ և անհատներ են արձագանքել, որոնք ցանկացել են օգնել այս մտադրությունն իրականացնելու գործում: «Ես որոշում կայացրի կայքի ստեղծումը սկսել Ucraft ընկերության հետ համատեղ: Խոսեցի ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի հետ, հանդիպեցինք, քննարկեցինք մանրամասները: Այժմ աշխատանքային խումբ կա, որը աշխատում է կայքի ստեղծման ուղղությամբ»:

Դիտարկմանը՝ ի սկզբանե իր հայտարարության մեջ նշված էր, որ ՊՆ-ի հետ համատեղ է կայքը ստեղծելու, ինչո՞ւ է մտափոխվել, պատգամավորը նշեց, որ ՊՆ-ն իր այս տարվա բյուջեում չունի նախատեսված գումար, որը կկարողանար տրամադրել այս նախագծին, այդ պատճառով էլ համագործակցում է Ucraft-ի հետ:Պատգամավորի փոխանցմամբ՝ զոհված զինծառայողների տվյալները փոխանցում է պաշտպանության նախարարությունը:

«Ես ցանկանում էի տվյալների մեջ գրել նաև, թե որ զինվորը որ զորամասում է ծառայել, սակայն ՊՆ-ից հայտնեցին, որ տվյալ տեղեկատվությունն այս պահին նպատակահարմար չեն գտնում տրամադրել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ,…

12 hours ago

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև…

13 hours ago

Քվեարկության մասնակիցների թիվը՝ 17:00-ի դրությամբ

Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…

14 hours ago

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն` աշխատող քաղաքացիներին

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…

14 hours ago

Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…

15 hours ago

ՔՊ-ի դեմ հակաքարոզչությունը ահռելի ծավալի է հասել․ Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…

17 hours ago